Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ՆՈՐ ՏԱՐՒԱՅ ՊԱՏԳԱՄ

Նոր սկսւող 2019 տարւայ այս առաջին ժամերին, քրիստոնէական ջերմ սիրով եւ անկեղծ բարեմաղթութիւններով ողջունում եմ ձե՛զ, սիրելի՛ քոյրեր եւ եղբայրներ, որտեղ որ կաք, այստեղ եկեղեցիում, ձեր տներում թէ այլուր եւ սրտանց աղօթում եմ, որ Ամենաբարին Աստւած ինք հովանի ու պահապան լինի մեզ բոլորիս։

Գոհութիւն եւ փառք եմ տալիս Աստծուն, որ մի տարի էլ շնորհեց մեզ, արժանացնելով մեզ իր օրհնութիւնների, շնորհքի եւ սաղմոսերգու մարգարէի հետ ասում «Օրհնաբանում եմ Տիրոջը, որ իր խորհրդով առաջնորդում է ինձ, նոյնիսկ գիշերը խրատում է ինձ խղճմտանքիս միջոցով»(Սղ. 16։7)։

Աստւած մեր գոյութեան կենտրոնական առանցքն է, մեր Արարիչն ու Տէրը եւ իբրեւ այդպիսին մարդ արարածը կոչւած է Աստծուն հետեւելու եւ նրա հետ հաղորդակցութեան մէջ մտնելու։ Աստծու հետ հաղորդակցութեան մէջ մտնելու միջոցը հետեւեալն է սաղմոսերգուի բառերով.-

Տիրոջ օրէնքը կատարեալ է, անձը վերանորոգում է.
Տիրոջ պատւիրանները վստահելի են,
Իմաստուն է դարձնում պարզամիտներին։
Տիրոջ պատւէրները լոյս են, աչքերն են լուսաւորում։

Տիրոջ օրէնքը վերանորոգիչ ուժ ունի իր մէջ. Տիրոջ պատւէրները վստահելի են եւ իմաստնացնում զանոնք գործադրողները, աւելին, Տիրոջ պատւէրները լոյս են, մեր աչքերը լուսաւորող, այսինքն մեզ ուղիղ ճանապարհ ցոյց տւող։

Այսօրւայ համաշխարհայնացած աշխարհում ապրող քրիստոնեայ հաւատացեալը որեւէ ժամանակից աւելի կարիքը ունի Տիրոջ պատւիրաններով վերանորոգւելու, նոր մտածումներով կեանքը իմաստացնելու, այսինքն արդար ու աստւածահաճ կեանք ապրելու, քանի որ սաղմոսերգուի բառերով միայն «Անբիծ կեանքով ապրողները, արդարութիւն գործողներն ու ճշմարտութիւն խորհողներն ու խօսողները պիտի կարողանան Տաճարիդ մէջ լինել եւ Սուրբ Լեռան վրայ բնակութիւն հաստատելու», այլ խօսքով վայելել Աստծու մշտատեւ ներկայութիւնը։

Պօղոս առաքեալը եփեսացիներին գրած իր նամակում թելադրում է իր եկեղեցու անդամներին, որ միշտ պատրաստ լինեն իրենց մէջքը ճշմարտութեամբ ամրապնդելու, զրահաւորւելու արդարութեամբ, հաւատով վահանաւորւելու եւ միմեանց համար աղօթելու, որպէսզի Ս. Հոգու սուրով այսինքն Աստծու խօսքով ամրանան ու զօրանան։
Այսօրւայ արագընթաց աշխարհը, իր դրական նւաճումներով հանդերձ, մեզ դժւարին մարտահրաւէրների առաջ է կանգնեցնում։ Աստւածորդին աշխարհը, մարդկութիւնը նոր կեանքով օժտեց.«Ես եկայ, որպէսզի կեանք ունենան եւ կեանքը լինի առաւել լեցուն»(Յհ. 10։10)։ Արդարեւ Պօղոս առաքեալը մեզ յուշում է վերանորոգութեան անհրաժեշտութիւնը։ «Նոր մարդ եղէք նորոգւած մտքերով» թելադրում է նա, որովհետեւ նորոգութիւն ենթադրում է կեանքի ամբողջական բարեփոփոխութիւն։

Քրիստոսի կենդանարար ու յաւերժաբոյր ծննդեան խորհուրդով իր կեանքն ապրել ու շարունակում է ապրել հայ ժողովուրդը, անցնելով ընդ հուր եւ ընդ սուր. Քրիստոսի վերանորոգիչ զօրութեամբ հայը վերանորոգեց իր օճախը ամէն անգամ, երբ թշնամին քանդեց այն։ Քրիստոսի հանդէպ ունեցած իր հաւատքով ու սիրով հայը իր երկիրը վերածեց բաց տաճարի որտեղից խնկաբոյր աղօթք էր բարձրանում առ Աստւած։

Այսօր երբ յետադարձ ակնարկով դիտում ենք անցեալ 2018 տարին, տեսնում ենք, որ մեր գաղութի զաւակները եւս հաւատքով ու յանձնառութեամբ ապրել եւ գործել են. մասնակցել եւ կազմակերպել համազգային բնոյթով ամեակների տօնակատարութիւններ, խանդավառութեամբ եւ ապագայի վառ տեսիլքով տօնել են Հայաստանի Ա. Հանրապետութեան հարիւրամեակը, Արցախի ազատագրական պայքարի 30-ամեակը, Գիւմիրի, Սպիտակի ու Վանաձորի աւերիչ երկրաշարժի 30-ամեակը եւ տակաւին միութենական աշխոյժ կեանքով իրենց ներդրումն են բերել մեր կեանքին, միաժամանակ մասնակցելով Հայաստանում տեղի ունեցած մշակութային ձեռնարկներին։ Մեր բոլոր միութիւնները ներառեալ կանանց միութիւնները հակառակ իրենց անդամների նւազեցման, իրենց գերագոյնն են արել ի խնդիր առաւել աշխոյժ ու կենսուրախ կեանքի։

Նոր տարւայ եւ մօտալուտ Ս. Ծննդեան խորհուրդով վերանորոգ ապրենք մեր կեանքը այլասիրութեան, խաղաղութեան, նւիրումի ու զոհողութեան զգացումներով։ Շրջահայեաց նայւածքով դիտենք մեր շրջապատը, որտեղ կան անօգնական, անտէր, թւառութեան մէջ եղող մեր եղբայրներն ու քոյրերը եւ ըստ այնմ մեր կեանքը վերատեսութեան ենթարկենք, հաշւեյարդարի նստենք մենք մեզ հետ եւ տեսնենք թէ որտեղ ենք գնում։

Մի պահ կանգ առնենք ու քննենք մենք մեզ։ Տարին քանի անգամ բուրաստան ենք գնում տխուր առիթներով եւ անհաշիւ գումարներ ենք տալիս ծաղկեպսակների համար, երբ մեր շրջապատում այդ փողին խիստ կարօտ քոյրեր եւ եղբայրներ ունենք։ Մտածո՞ւմ ենք ժուժկալ ապրելու անհրաժեշտութեան մասին։

Խորախորհուրդ այս պահին իմ սրտագին կոչն է սիրելիք որ լինենք զգաստ, զգօն եւ խոհուն։ Լինենք սիրոյ, խաղաղութեան, արդարութեան եւ հաճութեան սերմեր ցանողներ, որպէսզի քէնն ու քինախնդրութիւնը, ատելութիւնն ու ոխակալութիւնը միանգամընդմիշտ հեռանան մեզանից եւ մեզ վերածեն մաքուր ու անապական հացի՝ դրւած Տիրոջ սեղանի վրայ։ Մեծ է այն մարդը, որ կարողանում է ինքն իրեն քննել, վերատեսել իր կեանքը եւ ինքն իրեն հաշւեյարդարի ենթարկել եւ ըստ այնմ գործել։

Նոր տարին եւ Ս. Ծնունդն ու Աստւածայայտնութիւնը իրենց խորհուրդով մարդ էակին առաջնորդում են առ Աստւած որով եւ յաւիտենականութեան։ Քրիստոսի մարդեղութեան հիմնական նպատակը ուրիշ բան չէր եթէ ոչ մարդուն շնորհել դրախտային կեանք, որն սկզբնաւորւում է այս աշխարհից երթալու երկնային դրախտը։

Ձեզ եւ ձեր բոլոր հարազատներին օրհնութիւն եւ Ս. Հոգու առաջնորդութիւն եմ ցանկանում, այլեւ առողջութիւն եւ յաջողութիւն ձեր գործերում։

Սուրբ սիրով ու խաղաղութեամբ պայծառացած միմեանց շնորհաւորենք ասելով «Շնորհաւոր Նոր տարի եւ Ամանոր. Ամէն»։

ԱՂՕԹԱՐԱՐ՝
ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com