Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Պատգամաւորական ժողովի 2018-ի վերջին նիստը

 

16-րդ շրջանի Պատգամաւորական ժողովի հերթական նիստը 32 պատգամաւորների վաւերական ձայնով, որը ընթացքում աճ արձանագրեց, կայացաւ երէկ երեկոյեան դեկտ. 18-ին ազգային առաջնորդարանի դահլիճում:

Աւելի քան չորս ժամ տեւած եւ երկու հատւածում գումարւած նիստը զբաղւեց հինգ օրակարգերով: Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի նախագահութեամբ եւ Վահիկ Աղաքեանի ատենապետութեամբ ժողովը սկսեց իր աշխատանքը: Ժողովին հիւրաբար ներկայ էր Տ. Մեղրիկ եպս. Բարիքեանը:
Նախատեսւած օրակարգով ժողովը ունկնդրեց Կրօնական խորհրդի վերջին իննը ամիսների ամփոփ տեղեկագիրը, որը ներկայացրեց խորհրդի ատենադպիր Տ. Մեսրոպ քհնյ. Ռաթէոսեանը, կապւած համայնքի եկեղեցա-կրօնական աշխատանքներին: Ամփոփ տեղեկագրի ընթերցումից յետոյ պատգամաւորների հարցերին, որոնք առնչւում էին նաեւ կիրակնօրեայ դպրոցների աշխատանքները այժմէականացնելու եւ աղանդաւորների նկատմամբ քայլերի կիրառման եղանակներին, պատասխանեց Սրբազան Հայրը:

Յաջորդ գլխի տակ Թեմական խորհրդի փոխատենապետ Վարուժան Յովհաննիսեանը ամփոփ զեկոյց ներկայացրեց խորհրդի եւ յարակից մարմինների աշխատանքների մասին: Զեկոյցում խօսւեց Կարիքաւորներին օժանդակող մարմնի տարած աշխատանքների եւ ինչ որ պետական հիմնարկի կողմից ԿՕՄ-ին յատկացւած նպաստի մասին, որ արդէն տրամադրւել է կարիքաւորներին:

Անդրադարձ եղաւ ազգային «Ա. Աւետիսեան» բուժարանի հարցով օրերս ծագած դժւարութիւններին, որպէս «բարեգործական հաստատութեան» կարգավիճակ ունեցող, որի հետեւանքով մի շարք խոչընդոտներ են ստեղծւել եւ Թեմական խորհուրդը հաւաստիացրեց, որ հարցին հետամուտ է նոյնիսկ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւորը: Խօսւեց նաեւ ազգապատկան մի քանի կալւածների, ինչպէս Սուլթանի տարածքի եւ Զանգ տարածքի իրավիճակների վերաբերեալ, ինչպէս նաեւ ազգային կառոյցների եւ եկեղեցիների շինարարական աշխատանքների, նաեւ «Արտակ Մանուկեան» թանգարանի բարեյաջող աշխատանքի եւ ընթացքի մասին: Անդրադարձ եղաւ Հայաստանի առաջիկայ Համահայկական խաղերին համայնքի մասնակցութեան վերաբերեալ, նշւեց որ Իրանահայ արհեստաւորների միութեան շնորհիւ Նոր Բուրաստան գերեզմանատունը օժտւել է նոր մեքենայով, զեկուցւեց նաեւ հարկային խնդիրների եւ թեմի շրջանների կարգավիճակի մասին: Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ֆինանսական ծախսերի ամփոփ զեկոյցը ներկայացրեց խորհրդի նիւթականի պատասխանատու Վարդգէս Եադիգարեանը, անդրադառնալով ազգային կրթօջախների, ի բացառեալ մի քանիսի, արձանագրած բացերին եւ հինգ միլիարդ ռիալ հսկայ բացի մասին:

ՊԺ-ի երկրորդ բաժնում, Ժոզէֆ Մեհրաբեանի ատենապետութեամբ քննարկւեց թեմիս կանոնագրութեան թիւ 31 յօդւածը կապւած Պատգամաւորական ժողովի պատգամաւորների թւային պատկերի մասին եւ որոշւեց նւազագոյն թւային պատկերը 45-ից իջեցնել 41-ը:

Յաջորդ կանոնագրային բարեփոխումը հետեւեալն էր, որ ՊԺ-ի կանոնագրքում բացակայում է «մանկապարտէզ» բառը, որի չգոյութիւնը ինչ որ խնդիրներ է ստեղծում, այդ առումով ժողովը միաձայնութեամբ հաստատեց բառի յաւելումը:
Նշւեց նաեւ, որ 2019-ի փետրւարի վերջերին աւարտւելու է գործող Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի աշխատանքային երկամեայ ժամանակաշրջանը եւ ընտրւելու է նոր խորհուրդ, առ այդ սպասւում է այլ նիստ, ուր մանրամասն քննարկւելու է երկամեայ գործունէութիւնը:

Վերջում ՊԺ-ի ատենապետը անդրադարձաւ մի շարք ընդհանուր մտահոգութիւնների՝ ինչպէս դպրոցներում կրօնական դաստիարակութեան կողքին ազգային դաստիարակութեան անհրաժեշտութեանը, որոնք գալիս են մէկը միւսին լրացնելու:

Նա ընդգծեց, որ անհրաժեշտ է հեռատես լինել եւ յստակ ծրագրեր մշակել, հակառակ դէպքում մեծ դժւարութիւնների դիմաց ենք կանգնելու:

Լուրը «Ալիք»-ից

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ