Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՈՒԽՏԻ ՕՐ ՍՈՒՐԲ ՄԻՆԱՍ ԵԿԵՂԵՑՈՒ

Ընդհանրապէս Հայ Եկեղեցու, բայց մասնաւորաբար Թեհրանի Հայոց Թեմի Սուրբ Մինաս Եկեղեցու եւ Թեհրանի Հայոց Թեմի հաւատացեալ ժողովրդի զաւակներին համար, Երկուշաբթի, 10 Դեկտեմբեր, 2018 թուականը եղաւ յիշատակելի եւ հոգեկան անխառն ուրախութեան ու յոյզերի ներշնչման օր։

Արդարեւ, Սուրբ Մինասի Տօնին առիթով, Վանաքի Սուրբ Մինաս Եկեղեցում մատուցւեց հանդիսաւոր Սուրբ եւ անմահ Պատարագ, ձեռամբ՝ Տիրախնամ Թեմիս բարեջան Առաջնորդ՝ Գերշ. Տէր Սեպուհ Սրբազան Արքեպիսկոպոս Սարգիսեանի։ Սուրբ պատարագին ներկայ էին Թեմիս հոգեւրակաց դասը, Եկեցեղու հանգուցեալ բարերարների մտերիմներն ու բարեկամները, բարերարներ ու հաւատացեալների մի հոծ բազմութիւն, որոնք ժամանել էին Թեհրանի տարբեր շրջաններից եւ ծուխերից։

Սուրբ պատարագին սպասարկում էին Արժանապատիւ Տ.Տ. Գուրգէն եւ Սահակ Քահանայ Հայրերը։ Սուրբ Խորանին սպասարկում էին Սուրբ Սարգիս Մայր Եկեղեցու, Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եւ Սուրբ Մինաս Եկեղեցիների Դպիրներն ու ուրարակիրները։ Սուրբ Պատարագի երգեցողութիւնը շնորհալիօրէն կատարում էին Սուրբ Մինասի եւ Թեմի Եկեղեցիներից բազկացած մի խումբ դպիր-դպրուհիներ, ղեկավարութեամբ՝ Լուիզա Աւետիսեանի։

Քարոզի պահին, Առաջնորդ Սրբազան Հայրը ասաց.

«Սուրբ Մինասի եւ իր նահատակակից ընկերների տօնին առիթով, մտուցւող Սրբազան Պատարագի այս արարողութեամբ, մենք փառք եւ գոհութիւն ենք տալիս Աստուծոյ, որ Քրիստոսի Եկեղեցին եւ նրա արժանաւոր զաւակները հետեւելով մեր երկնաւոր Տիրոջ Յիսուս Քրիստոսի առաքեալներին, շարունակել են ու շարունակում են Քրիստոսի Լոյսին տարածումը երբեմն կենդանի նահատակութեամբ եւ երբեմն էլ արեան նահատակութեամբ։ Նրանք իրենց կեանքի գնով դարձել են վկաները աստուածային ճշմարտութիւններին եւ Քրիստոսի աւետարանին։

Այսօր բոլորս էլ հաւաքուել ենք այս նւիրական եւ պատմական մատրան մէջ նախ փառք տալու Աստուծոյ եւ ապա միմեանց ողջունելու Քրիստոնէական Սուրբ սիրով ու մեր մէջ միանգամ եւս Քրիստոնէկան հաւատքը կենսաւորելու մտադրութեամբ»։

Առաջնորդ Սրբազան Հայրը իր քարոզում գնահատանքով արտայայտուեց հաւատացեալների հոծ թիւով մասնակցութեան համար, մաղթելով ամէնաբարին եւ ամէնակատարեալը։ Ապա խորհրդածելով օրուան Աստուածաշնչական խորհրդի մասին, յիշեցրեց թէ ո՞վ եւ ինչպէ՞ս պէտք է հետեւի Քրիստոսի, ինչպէ՞ս պէտք է ընդունել Քրիստոսը եւ ի՞նչ ձեւով պէտք է արտայայտել զայն իր կեանքում։ Առաջնորդ Սրբազան Հայրն ասաց. «Ամէն բանից առաջ եւ վերջ Քրիստոսը պէտք է լինի մեր ուշադրութեանց առանցքը, մեր հաւատքին էական մասը, այլ խօսքով Քրիստոս ինք պէտք է լինի կեդրոնը մեր կեանքին»։

Առաջնորդ Սրբազան Հայրը խօսելով Մեծ Սուրբի մասին ասաց. «1700 տարիներ են անցել, բայց Սուրբ Մինասը մնում է մեր մէջ, որպէս ներշնչման աղբիւր։ Որովհետեւ իր չարչարանքների մէջ, նա ամրանում եւ զօրանում էր։ Նրա նահատակութիւնը չսեպւեց տկարութիւն՝ Քրիստոսի Եկեղեցուն համար, այլ՝ընդհակարակը այդ նահատակութեան մէջ Քրիստոսի Եկեղեցին ինքզինք գտաւ աւելի՛ ուժեղ եւ զօրաւոր, որովհետեւ իր տկարութեան մէջ Սուրբ Մինասը գտաւ Աստուծոյ զօրութիւնը։ Արդարեւ, տկարութիւնը, նեղութիւնը, չարչարանքը եւ հալածանքը այն պահն են ստեղծում , որ Քրիստոնիան կամ՝ընկճւում է եւ կամ էլ՝ աւելի զօրանում ։ Յիսուս Քրիստոսի սիրոյն կրած Տառապանքները, Սուրբ Մինասի համար եղան զօրութեան, տոկունութեան եւ վկայութեան աղբիւրներ»։

Սուրբ Պատարագի աւարտին հանդիսապետութեամբ Առաջնորդ Սրբազան Հօր, Սուրբ Մինասի Օրհնալից Աջով, տեղի ունեցաւ ջրօրհնէքի հանդիսաւոր արարողութիւն։ Ապա Հանգուցեալ բարերարների հոգւոց խաղաղութեան ի խնդիր կատարւեց Հոգեհանգստեան կարգ։ Պատարագի աւարտին Դպրաց Դասի առաջնորդութեամբ եւ «Ուրախ Լեր» շարականի երգեցողութեամբ Սրբազան Հայրը առաջնորդւեց Եկեղեցու շրջափակ, ուր տեղի ունեցաւ խաչահամբոյր։
* * *
Սուրբ Պատարագի աւերտին, Արարատ մարզամշակութային համալիրում մատուցւեց Սիրոյ Սեղան, կազմակերպութեամբ համանուն Եկեղեցու եկեղեցական Խորհրդի եւ հիւրնկալութեամբ Տիար Յովհաննէս Այվազեանի։ Այս առիթով կատարուեցին բաժակաճառեր եւ գործադրւեց գեղարւեստական կոկիկ յայտագիր։ Աւարտում Առաջնորդ Սրբազան Հայրը շնորհաւորեց Սուրբ Մինաս Եկեղեցու Եկեղեցական Խորհրդի անդամներին, ու բոլոր օժանդակներին, որոնք Եկեղեցու բարերարների օժանդակութեամբ ճիգ չեն խնայում Սուրբ Մինաս Եկեղեցին պահելու շէն, ապրող ներկայութիւն եւ առաքելութիւն մեր կեանքում։

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ