Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Լոլիթա Բաղդասարեանի Նկարչութիւնների Ցուցահանդէսի Բացում

Ուրբաթ, 2018 թւի դեկտեմբերի 7-ին, Թեհրանի «Միլադ» աշտարակի Արւեստի սրահում, իրանահայ գեղանկարչուհի՝ Լոլիթա Բաղդասարեանի «Սիրոյ գոյն, յոյս եւ կեանք» խորագրով գեղանկարչութիւնների ցուցահանդէսի բացումը կատարւեց:

Բացման հանդիսութեանը ներկայ էին թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, Իրանի կանանց եւ ընտանիքի հարցով Ի. Ի. Հանրապետութեան նախագահի օգնական՝ տկն. Մասումէ Էբթեքարը, Թեմակալ առաջնորդի օգնական գերշ. Տ. Մեղրիկ Ս. եպս. Բարիքեանը, Իրանում ՀՀ հանրապետութեան դեստանութեան եւ այլ դեսպանատների, ազգային իշխանութեան, միութիւնների ներկայացուցիչներ եւ հոծ բազմութեամբ արւեստագէտներ:

Ներկաներին ողջոյնի խօսք ասաց Թորգոմ Տ. Յակոբեանը: Նա ներկաներին խնդրեց, որպէսզի մէկ րոպէ լռութեամբ յարգեն Հայաստանի 1988 թւականի դեկտեբերի 7-ի աղետալի երկրաշարժի զոհերի յիշատակին: Ապա ներկայացրեց գեղանկարչուհու կենսագրութիւնը:

Այնուհետև Լոլիթա Բաղդասարեանսը իր շնորհակալական խօսքը ուղղեց ներկաներին, ապա հրաւիրեց Մասումէ Էբթեքարին իր խօսքը փոխանցելու:

Տիկ. Էբթեքարը կարեւորելով արւեստագէտի կողմից բնութեան նկատմամբ ունեցած սէրը, ընդգծեց, որ արւեստը զարգացնում է հասարակութեանը, կապ հաստատում հասարակութեան անդամների միջեւ եւ պատւանդան է մտքի թռիչքի համար: Նա ընդգծեց, որ Իրանը բազմերանգ հասարակութիւն է, որին մաս են կազմում կրօնական համայնքները և բոլորն էլ աշխատում են յանուն Իրանի վերելքի: Նա շեշտեց նաև՝ «Այստեղ մեծարւեց Հայաստանի ժամանակի երկրաշարժի զոհերի յիշատակը, բայց ես ցանկանում եմ մեծարել նաև հայ նահատակների յիշատակը, որոնք Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի տարիներին իրենց կեանքը նւիրաբերեցին եւ հայ ու մուսուլման նահատակների արիւնը միախառնւած է այս երկրի հողին, որով յաւերժական կապ է ստեղծւել երկու ազգերի մէչ: Անհրաժեշտ է մեծարել յիշատակը նաեւ բոլոր այն հայերի, որոնք զանազան բնագաւառներում իրենց կարելին են գործադրել Իրանի արւեստի, գիտութեան եւ այլ ոլորտների վերելքի ճամբին»:

Ապա Թեմակալ առաջնորդը հրաւիրւեց իր հայրական խօսքը փոխանցելու: Սրբազան հայրն ընդգծեց, որ այս օրերին երբ աշխարհը պատրաստւում է նշելու ամանորը եւ Յիսուս Քրիստոսի Ս. Ծնունդը, մենք որպէս Իրանի քրիստոնեայ քաղաքացիներ մեր մասնակցութիւնն ենք բերում համաշխարհային այդ մեծ տօնին: Առաջնորդ Սրբազանն ընդգծեց՝ «Մենք համաշխարհային ընտանիքի անբաժանելի մասն ենք կազմում, մեր արւեստով և կեանքով: Չի յաջողւելու կայսերապաշտական ուժերի ջանքը, որով փորձում են մեզ կղզիացնել, քանի որ աշխարհն ինքը գիտակից է եւ կարիքը ունի Իրանի նման հզօր պետութեան, ուստի նրանք չեն յաջողելու իրենց ձգտումների մէջ: Այս ցուցահանդէսը, որպէս արւեստի գործ ինքնին վկայութիւնն է, որ իրանցին առանց կրօնական խտրականութուն ստեղծագործել է եւ Իրանի արւեստին իր ներդրումը բերել»:

Սրբազան Հայրն յաւելեց՝ «Արւեստը մարդկանց իրար մօտեցնում է և սրտակից է դարձնում և այդ ձևով հանդիսանում է ժողովուրդների միջև միացման գործօն»: «Իրանը հազարաւոր տարիներ ի վեր եղել է արւեստի կենտրոն ու օրրան և այս ցուցահանդէսը ապացոյցն է, որ իրանահայերը պահում ու պահպանում են այդ գեղեցիկ աւանդութիւնները»:

Ելոյթներից յետոյ թեմակալ առաջնորդի եւ տկն. Էբթեքարի ձեռամբ բացումը կատարւեց ցուցահանդէսի:

Սոյն ցուցահանդէսի տևելու է 10 օր, մինչև դեկտեմբերի 14-ը:

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ