ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐՆ ԱՅՑԵԼԵՑ ՀԱՅ ԱԿՈՒՄԲ

Շաբաթ, 8 դեկտեմբեր 2018-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն ընկերակցութեամբ Հայ Ակումբի շինարարական և շտաբի ատենապետ՝ պրն. Նորայր Արամեանի, այցելեց Հայոց Ակումբ, վերահասու լինելու տարւող աշխատանքներին:

Հայոց Ակումբում, Սրբազան Հօրը դիմաւորեց Ակումբի վարչութեան փոխ-ատենապետ՝ ճարտարագէտ Էդւարդ Զոհրաբեանը:

Սրբազան Հայրը շրջագայեց Ակումբից ներս և գոհունակութեամբ նկատեց, որ շինարարական և կառուցման հետ կապւած աշխատանքների գլխաւոր բաժինը վերջացել է և մնացեալը ընթացքի մէջ է:

Թէ պրն. Արամեանը և թէ պրն. Զոհրաբեանը վստահեցրին, որ աշխատանքները նախանձախնդրօրէն շարունակւում են հսկողութեամբ ճարտարագէտ Արմին Էսմաիլզադէի և վերին հսկողութեամբ՝ պրն. Նորայր Արամեանի:

Սրբազան Հայրը մեծապէս գնահատեց տարւած աշխատանքը և առաւել ուժ ու կորով մաղթեց աշխատողներին, յոյս յայտնելով, որ շուտով աշխատանքները կաւարտւեն և Հայ Ակումբը կը վերսկսի իր ծառայական աշխատանքները: