Հանդիպում Հայ Ուսուցիչ-ուհիների հետ

Գերաշնորհ Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի գլխաւորութեամբ և Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի հրաւէրով, կազմակերպւել էին հանդիպումներ՝ հայոց ազգային դպրոցների և մանկապարտէզների ուսուցիչ-ուհիների հետ:

Նոյեմբերի 10-ին, հանդիպում էր կազմակերպւել Ազգային Առաջնորդարանի դահլիճում, դպրոցներում դասաւանդող բոլոր հայ ուսուցիչ-ուհիների հետ, իսկ նոյեմբերի 18-ին հանդիպման էին հրաւիրւել մանկապարտեզներում դասւանդող դաստիարակ-ուսուցչուհիները Ազգային «Ա. Ահարոնեան» մանկապարտէզում:

Հանդիպումների ընթացքում քննարկւեցին նոր տարեշրջանին վերաբերւող տարաբնոյթ հարցեր և առաջարկներ:

Ի ուրախութիւն բոլորիս, 2017-18 ուսումնական տարեշրջանում, մայրենի լեզու դասաւանդող մի շարք թեհրանահայ ուսուցիչներ, Հայաստանի Հանրապետութեան Սփիւռքի նախարարութեան կողմից արժանացել են «Մայրենիի Պաշտպան», «Երախտագիտութեան» շքանշանների և պատւոգրերի: