Այցելութիւն Ազգային Առաջնորդարան

Շաբաթ Նոյեմբերի 24-ի, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց արւեստագէտներ՝ Արուս Սարգսեանին և Գրետա Եասերեանին:

Տիկնայք եկած էին Սրբազան Հօրը յայտնելու, որ միասին բարեգործական գեղարւեստկան ծրագիր են պատրաստում, «Էլպիս Ֆերահեան» Ազգային Մանկապարտէզին նիւթական օժանդակութիւնը ապահովելու:

Սրբազան Հայրը մեծապէս գնահատեց արւեստագէտներին և յաջողութիւն մաղթեց իրենց աշխատանքում: