Դասախօսութիւն Շաքարախտի մասին «Ա.Աւետիսեան» Ազգային Բուժարանում

Երեքշաբթի նոյեմբերի 13-ին, «Ա.Աւետիսեան» Ազգային Բուժարանի կենտրոնատեղիում, «Զարքեշ» քաղաքամասի առողջապահութեան կենտրոնի ( خانه سلامت زرکش) համագործակցութեամբ, շաքարախտի համաշխարհային օրւայ առիթով տեղի ունեցաւ դասախօսութիւն՝ «Դիաբեթ» թեմայով, սննդակարգի մասնագէտ( کارشناس تغذیه ) տկն. Անահիտ Գրիգորեանի միջոցով:

Նախ բուժարանի վարիչ՝ տկն. Մարիետ Թումեանսը ներկաներին բարի գալուստի խօսք ուղղեց և համառոտ բացատրեց դիաբեթ հիւանդութեան մասին :

Ապա տկն. Անահիտ Գրիգորեանը մանրամասնօրէն բացատրեց թէ դիաբետով տարապող հիւանդները ինչպիսի սնունդ պէտք է ընդունեն, նաև խօսեց հիւանդութիւնը կանխարգելու դիետայի մասին:

Մասնագէտը հակիրճ տեղեկութիւններ փոխանցեց «Դիաբեթ»-ի նախանշանների և հետևանքների վերաբերեալ և պատասխանեց ներկաների հարցերին:

Նոյն օրը, շաքարախտով տառապող հիւանդների համար պատրաստւած իւրայատուկ ուտելիքներ էին ցուցադրւում :

Ծրագրի աւարտին, բուժարանի կողմից պատրաստւած համապատասխան բացիկներ յանձնւեցին մասնակցողներին:

«Ա.Աւետիսեան» Ազգային Բուժարանի Խնամակալ մարմին և տնօրէնութիւն