Ս. Մինաս Եկեղեցու Եկեղեցական Խորհրդի անդամներից այցելեցին Սրբազան Հօրը

Երկուշաբթի 19 Նոյեմբեր 2018-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Ս. Մինաս Եկեղեցու եկեղեցական խորհրդի անդամներից՝ տիկնայք Ժանետ Կարապետեան և Ռիմա Մանասէրեանն ու պրն. Արսէն Խոսրովեանը:

Խորհուրդն եկած էր հրաւիրելու Սրբազան Հօրը, Ս. Մինասի տօնի առիթով, նախագահելու կրօնական արարողութեանը և այդ առիթով պատարագելու և քարոզելու:

Սրբազան Հայրը գնահատեց իրենց աշխատանքները և անհրաժեշտ թելադրութիւններ արեց անւանակոչութեան տօնի առիթով, նաև թելադրեց, մեկնելով երկրի տնտեսական ներկայ վիճակից, որքան հնարաւոր է խնայողութեամբ պատրաստեն օրւայ առիթով տեղի ունենալիք հիւրասիրութիւնը: