Թունեան Դպրոցի աշակերտուհիները այցելեցին Ազգային Առաջնորդարան

Երկուշաբթի, դեկտեմբերի 28-ին, Թունեան օրիորդաց տարրական դպրոցի աշակերտուհիները, ձիւնանուշիկի զգեստներով և ծնողական խորհրդի անդամներից երկուսի ուղեկցութեամբ,  այցելեցին ազգային առաջնորդարան և ուրախութիւն ու խանդավառութիւն պարգևեցին աշխատակազմին:

Աշակերտուհիները այցելեցին Պատգամաւորի գրասենեակը նաև առաջնորդարանի բոլոր միւս գրասենեակները և քաղցրաւենիքներ հիւրասիրեցին աշխատակազմին:  Առաջնորդարանի աշխատակազմի կողմից պատրաստւել էին փոքրիկ նոր-տարւայ տոպրակներ, որոնք նւիրւեցին մեր փոքրիկներին:

Աշակերտուհիներն այցելեցին նաև Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին:  Շնորհաւորելով գալիք Նոր Տարին և Ս. Ծնունդը, արտասանեցին ու երգեցին և ստացան Սրբազան Հօր օրհնանքը:  Սրբազան Առաջնորդը մի մի փոքրիկ նւէր նւիրեց աշակերտուհիներին: