Հ.Մ.Մ. Նայիրի Միութեան Կենտրոնական Վարչութեան Անդամներն Այցելեցին Առաջնորդ Սրբազանին

Շաբաթ 10 նոյեմբեր 2018-ի առաւօտեան, Թեմիս Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին այցելեցին Հ.Մ.Մ. Նայիրի Միութեան նորընտիր Կենտրոնական Վարչութեան անդամներին:

Նորընտիր Վարչութիւնն եկած էր Սրբազան Հօր օրհնութիւնն ստանալու և լսելու իր թելադրութիւններն և ուղղութիւնները յառաջիկայ գործունէութեան ի խնդիր:

Սրբազան Հայրը շնորհաւորեց նորընտիր վարչութեան և կարևորեց միութիւնների գործունէութիւնը հայու ինքնապահպանման և գոյապահպանման նւիրական գործի մէջ, շեշտելով, որ ընտանիքի, եկեղեցու և դպրոցի կողքին միութիւնները մեծ պատասխանատւութիւններ ունեն:

Առաջնորդ Սրբազանը յիշեցրեց նաև, որ Հ.Մ.Մ. Նայիրի Միութիւնն անցնող շրջաններին մեծ աշխատանք է կատարել նաև մշակութային բնագաւառում և յոյս յայտնեց, որ նոր վարչութիւնը վերանորոգ հաւատքով կը շարունակի իր առաքելութիւնը: