ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Համահայկական Կրթական 8-րդ խորհրդաժողով

Համահայկական Կրթական 8-րդ խորհրդաժողովը, որը կազմակերպւել էր Հայաստանի Հանրապետութեան Կրթութեան եւ գիտութեան նախարարութեան կողմից, տեղի ունեցաւ 2018 թւականի օգոստոսի 2-6-ը:

Խորհրդաժողովի մեկնարկը տրւեց Առնօ Բաբաջանեանի անւան համերգասրահում, որին մասնակցեցին Հայաստանի, Արցախի եւ Սփիւռքի 24 երկրների 120 ներկայացուցիչներ, այնուհետեւ ծրագիրը շարունակւեց գեղատեսիլ Աղւերանում:

Խորհրդաժողովի քննարկման առարկաներն էին Սփիւռքի կրթական ոլորտում առկայ հիմնախնդիրները, իրագործւող ծրագրերի բարելաւման ուղիները եւ Սփիւռքում ազգային կրթադաստիարակչական գործին աջակցութեանն ուղղւած հետագայ համատեղ քայլերը:
Խորհրդաժողովին իրենց մասնակցութիւնն էին բերել հայ համայնքներում ազգային կրթութեան եւ դաստիարակութեան խնդիրներով զբաղւող մարմինների ու կազմակերպութիւնների, Թեմական, ու Կրթական խորհուրդների եւ կրթութեան ու դաստիարակութեան խնդիրներով զբաղւող Համահայկական եւ համայնքային կազմակերպութիւնների ու հաստատութիւնների ներկայացուցիչները:

Սոյն խորհրդաժողովին ներկայ էին նաեւ Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի ատենապետ տկն. Անէթ Բաղդասարեանը եւ խորհրդի անդամուհի տկն. Մելինէ Բադալը:

ՀՀ Կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնը մեծ նշանակութիւն էր տալիս օրակարգային հարցերի վերաբերեալ պատւիրակութիւնների նախնական քննարկումների արդիւնքների բանաձեւմանն ու ներկայացմանը խորհրդաժողովում՝ համապատասխան մասնախմբում զեկոյցի տեսքով: Խորհրդաժողովում իր զեկոյցով հանդէս եկաւ նաեւ Կրթական խորհրդի ատենապետ տկն. Անէթ Բաղդասարեանը: Իր զեկոյցում տկն. Բաղդասարեանը կարեւորեց.

- «Հայաստան- Սփիւռք կապերի ամրապնդումը, գտնելով համագործակցութեան նոր բնագաւառներ, մեզ կը հասցնեն մեր ընդհանուր նպատակների իրագործմանը:

- Սփիւռքի դպրոցների շրջանաւարտները պիտի ունենան իրենց ինքնութեան գիտակցութիւնը, թէ՛ իբր մարդ, եւ թէ՛ իբր հայ քրիստոնեայ ըմբռնեն թէ՛ մարդկային ընտանիքի եւ թէ՛ հայութեան պատկանելիութիւնը, ինչպէս նաեւ կարողանան համակերպւել ու համադրւել պատկան երկրի, մեր դէպքում Իրանի եւ Իրանի ժողովրդի հետ»:

Ատենապետը հանդէս եկաւ նաեւ իր առաջարկութիւններով.

«Կրթական նոր մօտեցումներ առաջացնելու համար՝
- Ուսուցիչներին մղել դէպի ինքնազարգացում հեռակայ կարճատեւ դասընթացների միջոցով եւ նոր սերնդի մէջ առաջացնել մղում ուսուցիչ դառնալու, ուսուցչի կոչումը վերարժեւորելով:
- Ստեղծել մանկա-պատանեկան եւ կրթա-ուսումնական կենտրոն:
- Մեծահասակների կրթութեան համար կազմել յատուկ ծրագիր:
Այստեղ կարեւորութեամբ պէտք է նշենք մեր հայրենիքի եւ Սփիւռքի կրթական եւ մշակութային կապերը առաւել կուժեղանան, եթէ հնարաւորութիւն լինէր օգտւելու Հայաստանում տպագրւած հարուստ գրականութիւնից մանաւանդ մանկա-պատանեկան տարիքային սահմանում, եթէ ուղղագրութեան միաձեւութիւն կիրառւէր:
Այն համայնքները, որ Իրանի պէս դպրոցներում դասաւանդում են դասական ուղղագրութիւն, առիթ չեն ունենում լիարժէք օգտւել այդ հրատարակութիւններից»:

Որպէս վերջաբան տկն. Բաղդասարեանը նշեց.

«Մենք հետեւողականօրէն եւ մեծ ոգեւորւածութեամբ համագործակցում ենք Կրթութեան եւ գիտութեան, Սփիւռքի նախարարութիւնների կողմից կազմակերպւող ծրագրերին ու միջոցառումներին. Աշակերտական առարկայական օլիմպիադաներին, Հայաստանի Առաջին Հանրապետութեան 100-ամեակին նւիրւած մրցոյթներին՝ շարադրութեան եւ նկարչութեան, Շուշիում իրականացւող Ասմունքի փառատօնին եւ այլն»:

Խորհրդաժողովն ամփոփւեց բանաձեւի ընդունմամբ, որն առաջիկայ երկու տարիներին ուղենիշ կը լինի ՀՀ Կրթութեան եւ գիտութեան նախարարութեան համար:

Այն աւարտւեց նոր ծրագրաւորումների եւ նոր հանդիպումների հեռանկարով:


ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com