Բարերարների Ներկայացուցիչը հանդիպեց Կ.Օ.Մ.-ի անդամներին

Թեհրանի Հայոց Թեմի Կարիքաւորներին Օժանդակող Մարմինը երկուշաբթի թւականիս հոկտեմբերի 22–ին հիւրընկալեց պրն. Շահրաբին:

Պրն. Շահրաբին մի շարք բարերարների ներկայացուցիչն է, որ նախ այցելեց «Սահակեան» բաերսիրական կենտրոն, ծանօթացել վարչութեան և տնօրինութեան հետ, ապա օժանդակելու ցանկութիւն յայտնելով հրաւիրւել է ներկայ գտնւելու ԿՕՄ-ի հերթական նիստին: Այդ նիստը զուգատիպեց նպաստ յանձնելու օրւան, որից պրն. Շահրաբին բաւականին ազդւեց և ականատես եղաւ ԿՕՄ-ի ծանր աշխատանքներից մի մասին:

Հանդիպմանը ներկայ էր նաև Թեմական Խորհրդի կապ՝ պրն. Սերոժ Մատթէոսեանը: ծանօթացումից յետոյ, պրն. Սերոժը և ԿՕՄ-ի ատենապետ՝ պրն. Մուշեղ Ծատրեանը բացադրութիւններ տւեցին մարմնի աշխատանքների և ուղեգիծի մասին:

Շարունակելով, պրն. Շահրաբին բացատրեց, որ տարբեր բարեսիրական ընկերութիւնների անդամ է և ցանկութիւն յայտնեց որ միասնաբար համագործակցութիւն լինի, որպէսի իրականացւեն համայնքի մի մաս հայրենակիցների կարիքները:

Առաջին քայլը կը լինի 100 պարէնի տրամադրւելը ԿՕՄ-ին, երկրորդ՝ կը հոգան 10 որբ (հայրը մահացած) երեխաների դպրոցական, ինչու չէ նաև մինչև համալսարանի մակարդակի կրթութեան ծախսը, իսկ երրորրդ՝ մի յարկաբաժին կը տրամադրւի այն ընտանիքներին, որոնք հոգեկան խանգարումներով կամ անդամալոյծ զաւակ ունեն և այդ երեխաների հիւանդութիւնների դեղերի ու բուժման ծախսերի համար էլ յարմար օժանդակութիւններ կարւեն:

Հանդիպումը շարունակւեց հարց ու պատասխաններով և վերջում պրն. Շահրաբին հանդիպումը դրական համարելով յաջողութիւն մաղթեց բոլորին:

Թ.Հ.Թ. Կարիքաւորներին Օժանդակող Մարմին