Կրթական Խորհրդի անդամներն Այցելեցին Սրբազան Հօրը

Չորեքշաբթի 31 հոկտեմբեր 2018-ին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Թ.Հ.Թ. Կրթական Խորհրդի ատենապետ՝ տկն. Անետ Բաղդասարեանին և նոյն խորհրդի անդամ՝ տկն. Մելինէ Բադալին:

Կրթական Խորհրդի անդամներն եկած էին կրթական հարցերի շուրջ Սրբազան Հօր հետ խորհրդակցելու, իր կարծիքն առնելու և Հայաստանում տեղի ունեցած Օլիմբիայի և Շուշիի ասմունքի մրցոյթներին մասնակցող աշակերտների գնահատման մասին խօսելու: