ՍՐԲՈՑ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 50-ԱՄԵԱԿ

Կիրակի, 2018 թւի Նոյեմբերի 4-ին, բարձր հովանաւորութեամբ Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, տեղի է ունենալու եպիսկոպոսական Ս. և անմահ պատարագ, հոգեհանգստեան արարողութիւն և յոբելեանական հանդիսութիւն՝

Նւիրւած Սրբոց Թարգմանչաց Եկեղեցու հիմնադրման 50-ամեակին

Սկիզբ ժամերգութեան՝ առ. ժամը 9:00-ին
Սկիզբ Ս. և Անմահ Պատարագի ՝ առ. ժամը 10:00-ին
Կոնդակի ընթերցում և քարոզ՝ առ. ժամը 11:00-ին

Պատարագից յետոյ ընթերցւելու է Եկեղեցու 50-ամեակին նւիրւած Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա վեհափառ Հայրապետի ոսկետառ կոնդակը, ապա եկեղեցու հանգուցեալ հիմնադիրների, բարերարների, 50 տարւայ ընթացքում ծառայած քահանաների և եկեղեցու խորհուրդների անդամների ննջեցեալ անձանց հոգիների խաղաղութեան համար կատարւելու է հոգեհանգստեան արարողութիւն։
Ուրբաթ, Նոյեմբերի 9-ին, երեկոյեան ժամը 5:30-ին տեղի է ունենալու գեղարւեստական ձեռնարկ և հոգեւոր համերգ Սրբոց Թարգմանչաց Եկեղեցում։
Սիրով հրաւիրում ենք մեր ժողովրդին ներկայ գտնւելու սոյն միջոցառումներին։

Սրբոց Թարգմանչաց եկեղեցու եկեղեցական խորհուրդ