Յայտարարութիւն

Այսու մեր հաւատացեալ ժողովրդին յայտնում ենք՝ կիրակի, 2018 թւի հոկտեմբերի 28-ին, բարձր հովանաւորութեամբ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանի, Սրբոց Թարգմանչաց Եկեղեցում, ընթացս Ս․ և անմահ պատարագի ընթերցւելու է եկեղեցու երկար տարիների հոգևոր հովիւ՝ Արժ․ Տ․ Կոմիտաս քհնյ․ Ղարախանեանի աւագութեան աստիճանին արժանացնելու Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա Վեհափառ Հայրապետի ոսկետառ կոնդակը։

Պատարագը նախագահելու է թեմիս բարեխնամ առաջնորդ՝ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանը:

Ուստի, ուրախ կը լինենք, որ Ձեր ներկայութեամբ աւելի շուք պարգևէք սոյն արարողութեանը և խանդավառութիւն՝ արժանապատիւ քահանային։

Սկիզբ ժամերգութեան՝ առ․ ժամը 9:00-ին
Սկիզբ Ս․ Պատարագի՝ առ․ ժամը 10:00-ին
Կոնդակի ընթերցում և Քարոզ՝ առ․ ժամը 11:00-ին

Սրբոց Թարգմանչաց եկեղեցու եկեղեցական խորհուրդ