Հայ Ուսուցիչների Միութեան Վարչութեան անդամները այցելեցին Ազգային Առաջնորդարան

Երեքշաբթի թւականիս հոկտեմբերի 9-ի կէսօրին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հայ Ուսուցիչների Միութեան Վարչութեան անդամներից՝ տիկնայք Անահիտ Արտաշեան-Աւագեան, Սաթիկ Աւետիսեան, Յասմիկ Ասրեան, Գոհար Խաչատրեան և Սեդա Ղահրամանեանին:

Վարչութեան անդամները եկած էին Սրբազան Հօր օրհնութիւնն առնելու և մահացած ուսուցիչների հոգեհանգստեան արարողութեան հետ կապւած կարգադրութիւնների մասին խօսելու և հայցելու Սրբազան Հօր հովանաւորութիւնը:

Սրբազան Հայրը մեծապէս գնահատեց երախտարժան մեր ուսուցիչներին, Հայ Ուսուցիչների Միութեան և յաջողութիւն մաղթեց բոլորին: