Այսու յայտնում ենք մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ շաբաթ 13 հոկտեմբեր 2018-ին տօնն է ՍՐԲՈՑ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՎԱՐԴԱՊԵՏԱՑՆ ՄԵՐՈՑ՝ ՄԵՍՐՈՊԱՅ, ԵՂԻՇԷԻ, ՄՈՎՍԻՍԻ ՔԵՐԹՈՂԱՀՕՐՆ, ԴԱՒԹԻ ԱՆՅԱՂԹ ՓԻԼԻՍՈՓԱՅԻՆ, ԳՐԻԳՈՐԻ ՆԱՐԵԿԱՑՒՈՅՆ եւ ՆԵՐՍԻՍԻ ԿԼԱՅԵՑՒՈՅՆ:
Սրբոց Թարգմանչաց տօնը համընկնում է Սասուն քաղաքամասի Սրբոց Թարգմանչաց եկեղեցու անւանակոչութեան տօնին:
Այս առիթով շաբաթ 13 հոկտեմբեր 2018-ին Սասուն քաղաքամասի Սրբոց Թարգմանչաց եկեղեցում առաւօտեան ժամը 10-ին, մատուցւելու է եպիսկոպոսական հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ:
Պատարագելու եւ քարոզելու է թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեանը.
Սկիզբ ժամերգութեան՝ ժամը 9:00-ին
Սկիզբ պատարագի՝ ժամը 10:00-ին
Քարոզ՝ ժամը 11:00-ին
Ուստի սիրով հրաւիրում ենք մեր բարեպաշտ ժողովրդի զաւակներին, որ ներկայ գտնւեն վերոյիշեալ հոգեպարար արարողութեանց, լիցքաւորւելու եւ հաղորդւելու Սրբոց Թարգմանչաց խորհրդով: