Հանդիպում հայ արհեստաւոր, «Քարան» ընկերութեան տնօրէն՝ Սուրէն Շահբազեանի հետ

Կիրակի սեպտեմբերի 9-ի երեկոյեան, Թ.Հ.Թ.-ի Անձնուրացների յանձնախումբը, Ռոստոմ համալիրում գտնւող իր գրասենեակում, հանդիպում ունեցաւ հայ արհեստաւոր, «Քարան» ընկերութեան տնօրէն՝ պրն. Սուրէն Շահբազեանի հետ:

Շահբազեան եղբայրները, Իրանում յայտնի են որպէս մասնագէտներ գունաւոր մետաղներից մասեր (դետալներ) արտադրողների, որն ստանում են այդ մետաղների համաձուլւածքը պողպատեայ կաղապարներում սրսկելով:

Նրանք անցնող 50 տարիներում եղել են այս բնագաւառի առաջատարներից:

Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի ընթացքում համագործակցել են տեղական զինամթերքի արտադրող կառոյցների հետ, որակեալ մասեր պատրաստելով եւ յանձնելով այդ կառոյցներին որոնցից յայտնի են «Քարան» ընկերութեան ալումինի համաձուլւածքից պատրաստւած որակեալ ռակետները: Դրանք երկար ժամանակ արտադրւեցին մեծ քանակով, որի համար «Քարան» ընկերութեանը տրւեց բարձր գնահատական, Իրանի Պահակազօրի (Սեփահ) կողմից: