Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Նահատակ «Գագիկ Թումանեան»-ի կիսանդրին տեղադրւեց նահատակի անւան հրապարակում

Շաբաթ, սեպտեմբերի 29-ի առաւօտեան, սրբազան պաշտպանութեան շաբաթւայ առիթով, Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի տարիներին, իր կեանքը յանուն երկրի հողային ամբողջականութեան նւիրաբերած նահատակ Գագիկ Թումանեանի կիսանդրու բացումը կատարւեց, Թեհրանում նահատակի անունը կրող «Գագիկ Թումանեան» հրապարակում:

Շաբաթ առաւօտեան, Թեհրանի քաղաքապետարանի նախաձեռնութեամբ եւ քաղաքապետարանի 6-րդ շրջանի տնօրինութեամբ, Թեհրանի Ղաէմմաղամ Քարահանի պողոտայում գտնւող «Գագիկ Թումանեան» հրապարակում տեղադրւեց նահատակի կիսանդրին:

Հարկ է նշել, որ սոյն պողոտայում գտնւող նախկին «Շոա» հրապարակը սրանից երեք տարի առաջ անւանակոչւեց նահատակ Գագիկ Թումանեանի անւամբ:

Միջոցառումը մեկնարկեց Իրանի պետական հիմնով և Տէրունական աղօթքով։
Բացումը կատարեց Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախագահ՝ Իսիկ Իւնանէսեանը, որից յետոյ արտայայտւեց Թեհրանի քաղ խորհրդի մշակութային կոմիսիոնի նախագահ՝ Հաղշենասը, մեծարելով հայ նահատակների դերը։

Ապա նահատակի ընտանիքի անունից արտայայտւեց Անի Մանուկեանը:

Պետական պաշտօնեաներից ելոյթ ունեցաւ նաև՝ Թեհրանի 6-րդ շրջանի Քաղաքապետ՝ Մոհամմադռեզա Դէհդառիփուռը:

Թ.Հ.Թ. Թեմական Խորհրդի անունից արտայայտւեց նաև խորհրդի անդամ՝ պրն. Զորիկ Կարապետեանը:

Ներկայ էին՝ Կրօնական փոքրամասնութիւնների հարցով հանրապետութեան նախագահի խորհրդականի գրասենեակի պատասխանատուն, Թեհրանի Քաղխորհրդի, Թեհրանի քաղաքապետարանի ներկայացուցիչները, նահատակների հիմնարկի եւ զինւորական բարձրաստիճան հիւրեր, Արժ. Տ. Սահակ քհն. Խոսրովեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի Բ ատենապետ պրն. Վարուժ Էովհաննիսեանը, նահատակի մայրը, քոյրը, հարազատներն ու մեծ թւով հայրենակիցներ:

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ