ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Հայաստանի Հանրապետութեան 27-րդ տարեդարձի հանդիսութեանը՝ Կարեւորւեցին Իրան-Հայաստան ջերմ յարաբերութիւնները

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման 27-րդ տարեդարձի առիթով սեպտ. 24-ի երեկոյեան նախաձեռնութեամբ Իրանում ՀՀ դեսպանութեան, «Արարատ» մարզաւանի Այգեստանում տեղի ունեցաւ տօնական երեկոյթ:

Հանդիսութեան մեկնարկին, Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը Ահւազում իրականացւած ահաբեկչական ակտը դատապարտելով եւ դէպքի նահատակների յիշատակը մեծարելու նպատակով, յայտարարեց լռութեան րոպէ, ապա նշեց, որ Հայաստանը իր զօրակցութիւնն է յայտնում Իրանին ահաբեկչութեան դէմ համընդհանուր պայքարի գործում:

Դեսպանն ընդգծեց, որ ՀՀ կառավարութեան գլխաւոր գերխնդիրն է ապահովել հայ ժողովրդի անվտանգութիւնը, եւ անդրադառնալով Ղարաբաղեան հակամարտութեանը ընդգծեց, որ ՀՀ կառավարութիւնը եւ ժողովուրդը պաշտպանում է Ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորման քաղաքականութիւնը եւ բոլոր գործողութիւններում հիմնւում է միջազգային իրաւունքի ընդունւած սկզբունքների վրայ, այդ թւում՝ ազգերի ինքնորոշման սկզբունքի: Դեսպանն անդրադառնալով ՀՀ նորընտիր կառավարութեանը, յաւելեց, որ այն ներքին իմաստով իրականացնում է լուրջ բարեփոխումներ, սակայն արտաքին քաղաքականութեան առումով կտրուկ փոփոխութիւններ չեն ծրագրւում եւ պահպանւում են հիմնարար ուղղութիւնները: Նա հիմնական ուղղութիւններից մէկը համարեց հարեւանի հետ լաւ յարաբերութիւնները, առանձնացնելով Իրանի Իսլ. Հանրապետութեան հետ սերտ եւ բազմաբովանդակ յարաբերութիւնները:

Դեսպանն ընդգծեց, որ ՀՀ կառավարութիւնը կատարելու է հնարաւոր ամէն բան աջակցելու Իրանին ծառացած մարտահրաւէրների յաղթահարման գծով:

Ծրագրին յատուկ հրաւէրով ներկայ՝ Իրանի էներգետիկայի նախարար եւ Հայաստան-Իրան միջկառավարական համատեղ յանձնաժողովի համանախագահ Ռեզա Արդեքանեանին, ԻԻՀ կառավարութեան անունից շնորհաւորելով Հայաստանի անկախութեան 27-րդ տարեդարձը, ընդգծեց, որ Իրանը Խորհրդային Միութիւնից յետոյ առաջին երկրներից էր, որ պաշտօնապէս ճանաչեց Հայաստանի Հանրապետութիւնը, իր յարաբերութիւնները ձեւաւորելով բարիդրացիական եւ բարեկամութեան հիմունքների վրայ: Նա ընդգծեց, որ Հայաստանի վերջին շրջանի փոփոխութիւնները բարեբախտաբար խաղաղ ընթացք ունեցան, եւ ապահովեցին ժողովրդի ցանկութիւնները: Նա յաւելեց, որ Իրանի հանր. նախագահը դրական հայեացքով եւ յարաբերութիւնների առաւել ընդլայնման մօտեցումներով է դիտում Հայաստանի վերջին փոփոխութիւնները:

Նախարարը կարեւորեց երկու երկրների տարածաշրջանային ու միջազգային բարձր մակարդակի յարաբերութիւնները եւ յոյս յայտնեց, որ երկու երկրների տնտեսական կապերը եւս ցանկալի մակարդակ ապահովւեն:

Նա կարեւորեց նաեւ իրանահայութեան դերը նման յարաբերութիւնների զարգացման գործում եւ աւելացրեց, որ իրանցիների եւ հայերի դարաւոր բարեկամութիւնը այն շարժիչ ուժն է, որը ջերմացնում է այս յարաբերութիւնները եւ անդրադարձաւ Իրան-Հայաստան միջպետական պայմանագրերի իրագործման անհրաժեշտութիւնը:

Ելոյթներից յետոյ մայեստրօ Ռազմիկ Օհանեանի գլխաւորած «Մաշտոց» երգչախումբը հնչեցրեց Հայաստանի եւ Իրանի պետական հիմները:

Միջոցառմանը ներկայ էին Իրանում հաւատարմագրւած երկրների դեսպաններ ու դիւանագիտական ներկայացուցիչներ, Իսլ. խորհրդարանում իրանահայ եւ կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորներ, Իրանի պետական շրջանակների ներկայացուցիչներ, Թեհրանի հայոց թեմի եւ յարանւանութիւնների հոգեւոր առաջնորդներ, իրանահայ թեմերի, ազգային իշխանութեան, «Ալիք» հաստատութեան եւ ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչները:

Լուրը՝ «Ալիք«-ից

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com