ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Այսու յայտնում ենք Թեհրանի թեմի մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի սկսման երեսունութամեակի առթիվ եւ ի յարգանք մեր նահատակների, յառաջիկայ ուրբաթ 28 Սեպտեմբեր 2018-ին առաւօտեան Ս. պատարագի աւարտին տեղի է ունենալու հոգեհանգստեան յատուկ արարողութիւն Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ նահատակների հոգիների խաղաղութեան համար, Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում:

Կրօնական արարողութեանց նախագահելու եւ այդ առիթով քարոզելու է թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք Սարգսեանը:

Այս առիթով ուժեղ կերպով դատապարտում ենք Ահվազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական արարքը, մեր զօրակցութիւնն ենք յայտնում զոհերի ընտանիքներին եւ պետութեան եւ աղօթում, որ Աստւած անսասան պահէ Իրանն ու Իրանի մեծ ժողովրդին։

Հրաւիրում ենք մեր ժողովրդի զաւակներին ներկայ լինելու Ս. պատարագին եւ հոգեհանգստեան արարողութեան եւ հաղորդւել մեր նահատակների յիշատակով: