Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Համահայկական խաղերը դարձաւ 50 տարեկան

Չորեքշաբթի, օգոստոսի 29-ին, բոցավառւեց Իրանի 50-րդ Համահայկական խաղերի ջահը աւելի քան 700 իրանահայ միութիւնների, ինչպէս նաեւ Արցախից ու Ջաւախքից ժամանած ներկայացուցիչների մասնակցութեամբ:

50-րդ կրակը մարզադաշտ բերւեց Մարգար Աղաջանեանի ձեռամբ, որը Ալէն Բարսեղեանի արձակած նետով հանգրւանեց խաղերը խորհրդանշող ջահի օջախում: Յիշեցնենք, որ մարզական խաղերի ոգին խորհրդանշող կրակը օգոստոսի 27-ին օրհնւել էր «Արարատ» մարզաւանի Ս. Խաչ մատուռում, ձեռամբ Թ. Հ. Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի:

«Հ.Մ.Ա.Կ.-ի հիմնադիրները նման մրցութիւններ նախաձեռնելով նպատակ են ունեցել կրթելու սիրելի Իրանի զաւակների միտքն ու ոգին, սերմանելով ազգասիրութիւն, միաժամանակ անաղարտ պահելով շեղումներից»,- ելոյթ ունենալով յայտարարեց Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ Գէորգ Վարդանը:

Նա կարեւորեց նաեւ իրանահայ համայնքի անգնահատելի դերը երկրի տարածքային ամբողջականութեան պահպանման գործում: Գէորգ Վարդանը կարեւորեց պետական օժանդակութիւնների յատկացման անհրաժեշտութեան փաստը, ինչով հայկական միութիւններին հնարաւորութիւն կը տայ շարժւել նոր սերունդների դաստիարակման ուղղութիւններով, ում յաջողութիւնը համարւում է երկրի յաջողութիւնը:

Մարզական խմբերի եւ Իրան ժամանած արտասահմանեան պատւիրակութիւնների կատարած շքերթով, եւ դրան յաջորդած մրցավարական ու մարզիկների երդման խօսքով ընթացք առաւ միջոցառումը, որտեղ ազգային-կրօնական հարցերով Իրանի նախագահի տեղակալ Իւնէսին, նոյն կապակցութեամբ փոխանցելով Հանրապետութեան նախագահի շնորհաւորական ուղերձը, կարեւորեց Հ.Մ.Ա.Կ.-ի իրականացրած դերը կապւած մարզական ու համամարդկային ոգին սերմանելու կողքին համայնքում աշխուժութիւն առաջացնելու գործում:

Թեհրանի նահանգապետ պրն. Մողիմին, իր ելոյթում, Համահայկական խաղերի էութիւնը համարելով մեծ ձեռքբերում, շտապեց ուրախացնել իրանահայութեանը յայտարարելով, որ իրանահայ միութիւններից մէկի համար ծագած խնդիրն իր հանգուցալուծմանն է մօտենում: Նա նոյն կապակցութեամբ նշեց, որ յարուցւած գործը իր լուծումն է գտնում իրանահայ պատգամաւորի՝ դոկտ. Կարէն Խանլարեանի ջանքերով: Յայտարարութեանը ծափողջոյններով արձագանգեց ներկայ ժողովուրդը:
Նահանգապետը բարձր գնահատեց երկրի բարգաւաճմանն ուղղւած իրանահայ համայնքի ունեցած ներդրումը, այն համարելով Իրանի ժողովրդի համերաշխութեան եւ միակամութեան խորհրդանիշ:

Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութեան անունից Հարմիկ Շահնազարեանը ողջունելով ներկաներին, ընթերցեց ՀՀ Սփիւռքի նախարար Մխիթար Հայրապետեանի եւ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր եպս. Չիֆ‎թճեանի յղւած ուղերձներից հատւածներ:

Օրհնանքի խօսքով հանդէս եկաւ Թ. Հ. Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, ով անդրադառնալով տարածաշրջանում տիրող ծանր պայմաններին, նշեց, որ նման պայմաններում այսօրինակ մեծ միջոցառումների կազմակերպումի ինքնին փաստն է հզօր կամքի ու նպատակասլաց աշխատանքների:

Թեմակալ առաջնորդը կարեւորելով ամեակների տարի երեւոյթը եւ թւարկելով՝ Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակը, Արցախի ազատագրման 35-ամեակը, ինչպէս նաեւ Իրանի Համահայկական խաղերի 50-ամեակը նշեց. «Ամեակները լաւագոյն առիթներն են երախտագիտութեան խօսքի ուղղւած նրանց, ովքեր հիմքը դրեցին նման երեւոյթների ու միջոցառումների: Նեղութիւնները գալիս ու անցնում են, յաւիտենականը այն արժէքներն են, որոնցով մարդ արարածն իր կեանքն է հզօրացնում»:

Նշենք, որ բացման հանդիսաւոր արարողութեանը Իրանի Հ.Մ.Ա.Կ.-ի եւ խաղերի դրօշները ծածանւեցին Հ.Մ.Ա.Կ.-ի, Հ.Բ.Ը.Մ.-ի, Հ. Մ. Մ. «Նայիրի»-ի եւ Հ. Մ. «Սիփան» միութիւնների սկաուտների միջոցով:

Մեկնարկային բաժնում Հ.Մ.Ա.Կ.-ի՝ «Արարատ» եւ Հայ համալսարանականների ընդհանուր միութեան «Տաւիղ» երգչախմբերը, Արփի Սիմրոջեանի խմբավարութեամբ կատարեցին Տէրունական աղօթքը, ինչպէս նաեւ Իրանի ազգային հիմնը: Երգչախումբը նաեւ ընթացքում հանդէս եկաւ երգային այլ կատարումներով:

Մրցավարների անաչառ եւ արդար մօտեցման, ինչպէս նաեւ մարզիկների մարզական ոգով պայքարելու երդման կարգը կատարեցին Նազելի Թահմազեանն ու Դերիկ Մանսուրեանը:

Հանդիսաւոր բացմանը երգային ելոյթներով ու պարային կատարումներով հանդէս եկան «Արարատ» երգչախումբը, եւ Հ.Բ.Ը.Մ.-ի՝ «Նռենի», Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան «Նայիրի»-ի, «Կակաչ» եւ Հ.Մ.Ա.Կ.-ի «Արարատ» պարախմբերը:

Օրւայ հաղորդավարներն էին՝ Մեղրի Բուդաղեանը եւ Արգամ Արիստակէսեանը:

Նշենք, որ բացման արարողակարգի ընթացքում ջահի կրակը մի պահ տարածւեց թիկունքում տեղադրւած պլասմասէ շերտի վրայ, ինչը բարեբախտաբար վերահսկելի դարձաւ կազմակերպիչների ջանքերով:

Միջոցառմանը ներկայ էին նաեւ՝ Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպանը եւ դեսպանատան դիւանագիտական կազմը, Իրանի Իսլ. Մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան ներկայացուցիչը, Իսլ. խորհրդարանի պատգամաւորներ, Իրանի մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչներ, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային ժողովի անդամ Թովմաս Թովմասեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչներ, Թ. Հ. Թ. առաջնորդական փոխանորդը, Իրանի Հայ Կաթողիկէ համայնքի եւ Աւետարանական եկեղեցու հոգեւոր առաջնորդներ, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ եւ մեծ թւով հայրենակիցներ:

Լուրե՝ «Ալիք»-ից

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ