ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Թեհրանահայ Անձնուրացները «Հայկաշէն»-ում

Թեհրանի Հայոց Թեմի Անձնուրացների Յանձնախմբի դիմումին ընդառաջելով, Թեհրանի Հայ Կաթողիկէ համայնքի Թեմական Խորհուրդը, Հայկաշէնի հանգստավայր հրաւիրեց Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի անձնուրացների, ազատորդիների և նահատակ զինւորների ընտանիքներին չորս օրեայ հանգիստ անցկացնելու համար:

Ծրագրին մասնակցել էին 65 հոգի, որոնք չորեքշաբթի օգոստոսի 1-ին մեկնեցին Հայկաշէն, որտեղ նրանց սիրալիր դիմաւորեցին պատասխանատուները՝ օր. Կարինէի գլխաւորութեամբ: Իր բարի գալստեան խօսքից յետոյ ծրագրի մասնակիցները տեղաւորւեցին իրենց յատկացւած սենեակներում:

Հանգստեան օրերի ընթացքին բոլորը հնարաւորութիւն ունեցան օգտւելու լողաւազանից նաև առիթ ունեցան լողալու ծովում:

Այդ ընթացքին, Հայկաշէնի պատասխանատուները հնարաւոր բոլոր միջոցներով աշխատեցին լաւագոյն կերպով, հիւրասիրեցին ծրագրի մասնակիցներին, իսկ երեկոները ևս ուրախ մթնոլորտ ստեղծելով, լաւ պահեր պարգևեցին բոլորին:

Շաբաթ, օգոստոսի 4-ին, շրջանի «Ռոշանա» պարբերաթերթի թղթակիցներն այցելելով Հայկաշէն, հարցազրոյց ունեցան մի քանի ազատորդիների, անձնուրացների և նահատակների ընտանիքների, նաև յանձնախմբի ներկայացուցիչների հետ:

Կիրակի օգոստոսի 5-ին, Հայկաշէնի պատասխանատուները և աշխատողները հաւաքւել էին հրաժեշտ տալու ծրագրի մասնակիցներին, որտեղ օր. Կարինէն բարի երթ մաղթելով բոլորին, յոյս յայտնեց կրկին հանդիպելու, իսկ յանձնախմբի ատենապետ՝ Արման Բանդարին ևս շնորհակալութիւն յայտնեց Հայ Կաթողիկէ համայնքի Թեմական Խորհրդին և Հայկաշէնի պատասխանատուներին և աշխատողներին, իրենց ջերմ ընդունելութեան համար:

Հարկ է նշել որ 2016-ին ևս Հայկաշէնում կայացել էր նոյն ծրագիրը:

Թեհրան վերադառնալով, Անձնուրացների յանձնախումբը մի գրութեամբ շնորհակալութիւն յայտնեց Հայ Կաթողիկէ համայնքի Թեմական Խորհրդին, կատարւած հիւրընկալութեան համար:

Թ. Հ. Թ.-ի Անձնուրացների Յանձնախումբ

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com