ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

50-րդ Համահայկական Խաղերի ջահի օրհնութիւն

Սրանից 50 տարի առաջ Հ. Մ. «Արարատ» Կազմակերպութեան նախաձեռնութեամբ Թեհրանում հիմքը դրւեց Համահայկական մարզական խաղերի, որը իւրովի խանդավառութիւն է ստեղծում իրանահայ կեանքում, ի մասնաւորի մարզական կեանքում:

Այս տարի օգոստոսի 29-ին,«Արարատ» մարզաւանում բացումն է կատարւելու 50-րդ Համահայկական խաղերի: Խաղերի բացման հանդիսութիւնից առաջ, երկուշաբթի, օգոստոսի 27-ի երեկոյեան բոցավառւեց խաղերը խորհրդանշող ջահը:

Ջահի օրհնութեան եւ բոցավառման արարողութիւնը կատարւեց «Արարատ» Մարզաւանի Ս. Խաչ մատուռում, ձեռամբ Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ ջահը յանձնւեց 50-րդ շրջանի խաղերի ջահակիր, Իրանի‎ ֆուտբոլի հաւաքականի մարզիչ՝ Մարգար Աղաջանեանին:

Ջահի օրհնութեան արարողութիւնը իրականացաւ ներկայութեամբ առաջնորդական փոխանորդ՝ գերշ. Տ. Մակար եպս. Աշգարեանի, Թ. Հ. Թ. Թեմական Խորհրդի ատենապետի եւ անդամների, Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան եւ 50-րդ Համահայկական խաղերի կազմակերպիչ յանձնախմբի անդամների: Ջահի օրհնութեան կրօնական արարողութեան ընթացքում թեմակալ առաջնորդը ընդգծեց, որ բարի է լոյսը, որովհետեւ կեանքի առաջնորդն է եւ մարդու միտքը պայծառացնում է:

Թեմակալ առաջնորդը Հ.Մ.Ա.Կ.-ի նախաձեռնութեամբ կազմակերպւող Համահայկական խաղերի 50-րդ շրջանի մասնակից մարզիկներին խրախուսեց, որ մարզական ոգով եւ խաղերի օրէնքները յարգելով մրցակցեն:

Նշենք, որ ջահը մինչեւ խաղերի բացման օրը՝ օգոստ. 29-ի երեկոյեան, բոցավառւած մնալու է Ս. Խաչ մատուռում, բացման հանդիսութեան օրը այն փոխադրւելու է մարզադաշտ եւ մինչեւ փակման հանդիսաւոր արարողութիւնը ջահը մնալու է անմար:

Լուրը՝ «Ալիք»-ից

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com