Ֆրանսահայ Զբօսաշրջիկների Այցն Առաջնորդարան

Շաբաթ 25 օգոստոս 2018-ի կէսօրին Ազգային առաջնորդարան այցելեցին մի խումբ Ֆրանսահայ զբօսաշրջիկներ, որոնց մի մասը անդամներ էին «Երկիր և Մշակոյթ» կազմակերպութեան:

Նախ հիւրերը մի առ մի ներկայացրեցին իրենց, ապա Առաջնորդ Սրբազան հայրը ջերմօրէն ողջունեց նրանց ներկայութիւնը Իրանի Իսլամական Հանրապետութիւնում եւ յատկապէս Թեհրանի հայոց թեմում: Այնուհետև բացատրութիւն տւեց իրանահայ համայնքի մշակութային, քաղաքական, կրօնական, հասարակական կեանքի մասին եւ ամփոփ կէտերի մէջ պատմեց իրանահայութեան կեանքից կենտրոնանալով գլխաւորաբար Թեհրանի Հայոց Թեմի պատմութեան եւ կեանքին վրայ։

Խմբի ղեկավարն իր կարգին բացատրեց իրենց այցելութեան նպատակը եւ շնորհակալութիւն յայտնեց առաջնորդ Սրբազանին եւ ազգային իշխանութեան իրենց անկեղծ եւ հարազատ ընդունելութեան համար։

Վերջում Սրբազան հայրը ամէն մէկին նւիրեց մէկական «Իմ Աղօթագիրքը» եւ «Թեհրանի Հայոց Թեմը» հրատարակութիւնից մէկական օրինակ։

Այնուհետ Սրբազան Մակարը հիւրերին առաջնորդեց Ս. Սարգիս եկեղեցի:

Սոյն հանդիպման ներկայ էին նաեւ Առաջնորդական փոխանորդ՝ Մակար Սրբազանը, Թեմական Խորհրդի փոխ-ատենապետ՝ պրն. Վարուժ Յովհաննիսեանը, Թ.Հ.Թ. Կրթական Խորհրդի ատենապետ՝ տկն. Անետ Բաղդասարեանը և Ազգային Առաջնորդարանի դիւանապետ՝ պրն. Սերոժ Օհանեանը:

Հանդիպումից յետոյ, խումբն այցելեց Ս. Թադէոս-Բարդուղիմէոս եկեղեցի, իսկ կիրակի օգոստոսի 26-ին՝ Ս. Աստւածածին եկեղեցի և «Արտակ Մանուկեան» թանգարան: