Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Հայ ազատորդիների մեծարանքի երեկոյ

Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ ազատորդիներին մեծարելու նպատակով օգոստոսի 14-ին իւրայատուկ միջոցառում էր կազմակերպւել Թեհրանում «Շաֆաղ» մշակութային կենտրոնում:

Միջոցառումը նախաձեռնել էր Թեհրանի 6-րդ շրջանի քաղաքապետարանը, համագործակցութեամբ Թ. Հ. թեմի Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած 8-ամեայ պարտադրեալ պատերազմի արժէքները պահպանող յանձնախմբի: Իրանի պետական հիմնով մեկնարկեց միջոցառումը, որը կատարեց բանակի նւագախումը, ապա Տէրունական աղօթքը հնչեցրին‎ Օ‎ֆ‎իկ Մելիքեանը եւ Զօրիկ Ֆարհադեանը: Ընթացքում եղան արտայայտութիւններ, մեծարանք եւ գրքի շնորհանդէս:

Իրանահայ համայնքի անվերապահ ներդրումների եւ հայ նահատակների, զինւորների եւ ազատորդիների սխրագործութիւնների մասին արտայայտւեց Թեհրանի ուրբաթօրեայ աղօթքի քարոզների ժամանակաւոր պետ՝ հոջ. Սէյէդ Մոհամմադ Հասան Աբութորաբիֆարդը: Նա գնահատանքով արտայայտւեց պատերազմի տարիներին 30 հայ ազատորդիների անձնուրացութեան մասին եւ կարեւորեց պարտադրեալ պատերազմի տարիներին Իրանի համայն ժողովրդի միասնականութիւնը: Միջոցառմանը Իրանի բանակի համադրութիւնների հարցով տեղակալ եւ շտաբի պետ՝ ծովակալ Հաբիբօլլահ Սայեարին գնահատելով իրանահայութեան կատարած ներդրումները, ընդգծեց, որ պատերազմի տարիներին իրանահայութիւնը առանց տատանւելու եւ խիզախաբար ասպարէզ իջնելով չխնայեց ոչինչ:

Ընթացքում Թ. Հ. թեմի անունից արտայայտւեց Տ. Յակոբ քհնյ. Քեշիշեանը, ընդգծելով, որ իրանահայութիւնը, միշտ իր կարելին է իրականացրել Իրանի վերելքի ճամբին եւ հողային ամբողջականութիւնը պահպանելու նպատակով:

Օրւայ ‎առիթով ներկաներին ողջոյնի խօսք ասաց 6-րդ շրջանի քաղաքապետ դոկտ. Դեհդարիփուրը: Ապա մեծարւեցին 15 հայ ազատորդիներ: Ընթացքում ցուցադրւեց հայ ազատորդիների Իրան վերադառնալու մասին տեսաֆիլմ, որը պատրաստւել է Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ:

Ընթացքում հայ ազատորդիներից Բագրատ Քեշիշ Աբնուսին, նաեւ իրանցի մէկ այլ ազատորդի ներկայացրին իրենց գերութեան տարիներից յուշեր: Մեծարանքի երեկոն զուգորդւած էր նաեւ գեղարւեստական կատարումներով:

Լուրը՝ «Ալիք»-ից

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ