Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱԶԳԱՅԻՆ ՌՈՍՏՈՄ ՏՂԱՅՈՑ ԴՊՐՈՑԻ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԱՅՑԵԼՈՒՄ Է ՍՐԲԱԶԱՆ ՀՕՐ

Չորեքշաբթի 8 օգոստոս 2018-ի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Ազգային Ռոստոմ տղայոց դպրոցի Ծնողական Խորհուրդը ընկերակցութեամբ շրջանի հոգեւոր հովիւ Արժ. Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանի։

Խորհուրդը եկած էր շնորհաւորելու Սրբազան հայրը իր քահանայական ձեռնադրութեան եւ օծման յիսնամեակի եւ Թեհրանի թեմի առաջնորդութեան 19ամեակի առիթով, միաժամանակ զեկուցելու դպրոցում իրենց կատարած աշխատանքների մասին։

Սրբազան հայրը իր գնահատանքն ու շնորհակալութիւնը յայտնեց խորհրդին, քաջալերելով նրանց իրենց տարած եւ տանելիք աշխատանքների համար։ «Ռոստոմ դպրոցը, որպէս Բահար Շիրազի միակ դպրոցը ամէն գնով պէտք է աշխատենք այն բաց պահել ի խնդիր մեր նոր սերունդի հայեցի եւ քրիստոնէական առողջ դաստիարակութեան, շեշտեց Սրբազան հայրը, յաւելելով, որ իւրաքանչիւր հայ դպրոց Ս. Մեսրոպ Մաշտոցի այգում տնկւած մի ծառ է, որի խնամքը մեր բոլորի պարտականութիւնն է»։

Ծնողական խորհուրդը յայտնեց նաեւ, որ իրենք ամէն ջանք են թափում, որ դպրոցը շարունակի իր առաքելութիւնը։ Սրբազան հայրը օրհնեց նրանց աշխատանքը եւ յաջողութիւն մաղթեց իրենց աշխատանքներին։

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ