Նաւասարդը՝ Հին Հայկական Նոր Տարին

Հեթանոսական Հայաստանում Նոր տարին ամռանն էին նշում՝ Նաւասարդ ամսին։

«Նաւասարդ» անունը պարթեւա-իրանական ծագում ունի։ Այն կազմւած է երկու բառից՝ նաւա-նոր, եւ սարդ-տարի։ Այսինքն «Նաւասարդը» հէնց «նոր տարի» էր նշանակում։ Դա համընկնում էր օգոստոս ամսի հետ։ Նոր տարուն հասնում էին հայկական հողի պտուղները, եւ պատահական չէ, որ պատմական Հայաստանում հէնց այդ ամիսն էր համարւում տարւայ սկիզբը։

Նոր տարւայ տօնակատարութիւնները սկսւում էին Նաւասարդի 1-ին (օգոստոսի 11-ին) եւ տեւում էին մէկ շաբաթ։ Այդ օրը յատուկ ուտեստներ էին պատրաստում, առատ սեղան էին գցում, եւ ընտանիքի բոլոր անդամներն ուրախ դիմաւորում էին Նաւասարդը։ Նաւասարդի՝ Նոր տարւայ օրերը ըստ էութեան ազգային-ժողովրդական բնոյթ ունէին։

Նոր տարւայ առիթով երկրպագութիւն էին անում Անահիտ, Աստղիկ եւՎահագն աստւածներին: