ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ ՔԱՂԴԷԱՑՒՈՑ- ՔԵԼԴԱՆԻ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ

Երեքշաբթի 31 յուլիս 2018-ի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան ընկերակցութեամբ Արժ. Տ. Կոմիտաս Քհնյ. Ղարախանեանի, այցելեց Թեհրանի քաղդէացիների-քելդանի-առաջնորդ Գերշ. Տ. Ռամզի Գարմօ Արքեպիսկոպոսին իր առաջնորդարանում։

Այցելութիւնը առիթ եղաւ միասնաբար խօսելու եկեղեցիների միմեանց հետ յարաբերութիւնների առաւել աշխուժացման, ինչպէս նաեւ եկեղեցու ծխական-արարողական կեանքի հետ կապւած հարցերի մասին։ Թեմիս առաջնորդ Սրբազան հայրը կարեւորութեամբ շեշտեց Իրանի Եկեղեցիների մի խորհրդի կազմութեան անհրաժեշտութիւնը։ Ռամզի Սրբազանը ինք եւս կարեւոր նկատեց նման մի խորհրդի կազմութիւնը։

Այնուհետ խօսւեց շրջանային եւ միջազգային միջ-եկեղեցական կեանքում տեղի ունեցող հարցերի մասին, շեշտելով նման միջ-եկեղեցական, միջ-կրօնական հանդիպումների կարեւորութիւնը։

Աւելի քան մէկ ժամ տեւող հանդիպումը անցաւ անկեղծ ու մտերմիկ մթնոլորտի մէջ։

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com