Ասմունքի մրցութեանը մասնակցող աշակերտները մեծ խանդավառութեամբ մեկնեցին Շուշի

2018 թ. յուլիսի 31-ից մինչեւ օգոստոսի 2-ը ՀՀ Սփիւռքի նախարարութեան, ԼՂՀ Կրթութեան եւ գիտութեան նախարարութեան եւ «Աւան Շուշի Պլազա» հիւրանոցային համալիրի նախաձեռնութեամբ ու աջակցութեամբ Շուշիում կանցկացւի ասմունքի Համահայկական 7-րդ փառատօնը, որը նւիրւած է «Արցախեան շարժման» 30-ամեակին:

2017 թ. փառատօնին մասնակցել էին 90 աշակերտներ 8 երկրից` Հայաստանից, Արցախից, Իրանից, Վրաստանից (Ջաւախքից), Լիբանանից, Ուկրայինայից, Բելոռուսիայից եւ ԱՄՆ-ից: Ամէն տարի զգալիօրէն աւելանում է մասնակիցների թիւը: Փառատօնի շրջանակներում աշակերտները կայցել են Արցախի տեսարժան վայրեր: Տարիներ շարունակ Թեհրանն իր մասնակցութիւնն է ունենում այս մրցոյթին, պարբերաբար գրաւելով յաղթական տեղեր:

Այս տարի եւս Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի, Մշակութային յանձնախմբի կողմից կազմակերպած մշակութային փառատօնի ասմունքի բաժնում լաւագոյններից 16 աշակերտներ, իրենց մասնակցութիւնը կունենան, այս փառատօնին:

Յուլիսի 29-ին, ժամը՝ 18:00-ին Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում ներկայ էին Կրթական խորհրդի ներկայացուցիչներ, ծնողներ, Թեհրանի տարբեր դպրոցներից շուրջ 16 աշակերտներ եւ 3 պատախանատուներ. փառատօնին մասնակցող խումբը, ստանալով հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի օրհնութիւնն ու բարեմաղթանքները մեկնեց ԼՂՀ:

Մեր սիրելի աշակերտներին մաղթում ենք յաջողութիւն եւ յաղթանակ:

Թ. Հ. Թ. Կրթական խորհուրդ