Աւստրալիայի Դեսպանն Այցելեց Առաջնորդ Սրբազանին

Կիրակի, յուլիսի 22-ի միջօրէյին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Աւստրալիայի դեսպան՝ մեծարգոյ պրն. Եան Բիգզին և դեսպանատան երկրորդ քարտուղար՝ պրն. Համիշ Լեզլիին:

Պրն. դեսպանը քաղաքավարական այցելութունով էր եկած Սրբազան Հօր մօտ:

Այցելութեան ընթացքին Սրբազան Հայրը բացատրեց հայ համայնքի, ինչպէս չէ նրա դերակատարութեան մասին Իրանեան ընկերութեան մշակութային, քաղաքական, տնտեսական և ինչու չէ նաև զինւորական կեանքում:

Իր խօսակցութեան մէջ, դեսպանը կարևորութեամբ անդրադարձաւ Աւստրալիայի մէջ հայ համայնքի դրական դերակատարութեան, որի բացայայտ ապացոյցը՝ Ամերիկայի մօտ Աւստրալիայի դեսպանի հայ լինելն է: