Համահայկական Օլիմպիադայից յաղթանակած վերադարձան Թեհրանահայ աշակերտները

Երեքշաբթի յուլիսի 17-ին, Հայաստանից վերադարձան Համահայկական Բնագիտական Օլիմպիադային մասնակցող աշակերտները և խմբի պատասխանատու՝ տկն. Հերմինէ Նազարբէգեանը: Նրանց ծաղկեփնջերով դիմաւորեցին Կրթական խորհրդի ներկայացուցիչները:

Ինչպէս արդէն յայտնել էինք Հայաստանի Հանրապետութեան Կրթութեան և Գիտութեան նախարարութիւնը թւականիս յուլիսի 12-ից 16-ը կազմակերպել էր դպրոցականների չորրորդ համահայկական բնագիտական օլիմպիադան` ֆիզիկա և մաթեմատիկա առարկաներից:

Օլիմպիադային մասնակցող 5 աշակերտ-ուհիներիցներից՝ Սաթենիկ Շահիջանեանը, Մենուա Իսկանդարեանը և Ադենա Հայրապետեանը յաջորդաբար արժանացան առաջին, երկրորդ և երրորդ կարգի դիպլոմների, իսկ Մինէ Նազարեանը ինտելեկտուալ խաղում՝ յաղթող ճանաչւեց և ստացաւ շնորհակալագիր:

Խորհուրդս շնորհաւորում է մասնակցողներին և ցանկանում նորանոր յաջողութիւններ:

Թ.Հ.Թ .Կրթական խորհուրդ