Հայաստանի Հանրապետութեան Դեսպանն Այցելեց Առաջնորդ Սրբազանին

Կիրակի յունիսի 10-ի միջօրէին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Հայաստանի Հանրապետութեան Արտակարգ և Լիազօր դեսպան մեծարգոյ պրն. Արտաշէս Թումանեանին, որին ընկերակցում էր դեսպանատան մշակոյթի հարցերով խորհրդական պրն. Սահակ Եղիազարեանը։

Պրն. դեսպանը քաղաքավարական այցելութեամբ էր եկած Սրբազան Հօր մօտ:

Ընդհանրապէս խօսւեց Հայաստանի վերջին անցուդարձերի և ինչպէս նաև գաղութիս հետ կապւած որոշ ազգային եկեղեցական հարցերի մասին, խօսւեց նաև դեսպանատան տեղափոխութեան հարցերի շուրջ, յոյս յայտնելով, որ ամէն ինչ բարի աւարտ կունենայ:

Շուրջ մէկ ժամ տևող հանդիպումն անւաց հաճելի ու անկեղծ մթնոլորտում: