Այցելութիւն Իրանահայ 3 Անւանի Արւեստի Գործիչներին

Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով, երկուշաբթի, դեկտեմբերի 28-ին, Թեհրանի Մշակութային ժառանգութեան պահպանման գերատեսչութեան գլխաւոր տնօրէն՝ Ռաջաբալի Խոսրոաբադին, նահանգի ձեռարւեստի տեղակալ Շահրամ Մերիխին եւ այս ասպարէզում աշխատող մի շարք լրագրողներ, այցելել են իրանահայ անւանի երեք արւեստի գործիչներին՝

Նշան Թանիք

64 ամեայ քանդակագործ, ում գործերը ցուցադրութեան են  հանւել Քերմանի «Գանջէալի խան», «Էբրաթ» եւ Թեհրանի «Երաժշտութեան» թանգարաններում:  Վերջին երկու տարիների ընթացքում, անձնական խնդիրների պատճառով, չի աշխատում:

Նա ի պատասխան այն հարցին, որ ինչու այլեւս պատւէրներ չի ընդունում, ասել է. «Էժան արձաններ, աւելի ցածր գնով, սակայն անորակ, Չինաստանից ներկրւում են եւ այս հանգամանքը մեր շուկայի անկումի պատճառն է դարձել»:

Վարդան Քեշիշեան

Պղնձի վրայ փորագրութեան վարպետ, որը 30 տարի է ինչ աշխատում է այս ասպարէզում: Նա ասում է. «Մեր արւեստը մեր ուժն է: Մենք լաւ ստեղծագորղներ ենք, սակայն լաւ վաճառողներ չենք եւ մեր մտահոգութիւններից մէկը հէնց ստեղծագործութեան վաճառքն է»:

Հրաչ Մկրտում

Պղնձի վրայ փորագրութեան վարպետ: Հրաչը եւս 30 տարի է ինչ այս ասպարէզում է աշխատում: Նա ասում է, որ արւեստի գործչի մտահոգութիւններից մէկը շուկայի պայմաններն են:

Երեք իրանահայ արհեստաւորներն էլ կարեւորել են այն հանգամանքը, որ այս արհեստը պէտք է աւելիով զարգացնել երիտասարդների մօտ: Նրանք իրենց խօսքերում կարեւորել են արհեստաւորների սոցիալական ապահովագրութիւնը, կայուն եկամուտը եւ աշխատանքային անվտանգութիւնը:

Հանդիպումների ընթացքին արհեստաւորներին գնահատել եւ պատւոգրեր են յանձնւել: