Տեղեկանք

Թ. Հ. Թ. Կրթական խորհուրդը շաբաթ, մայիսի 19-ի առաւօտեան ժամը 11:00-ին հանդիպեց Կրթադաստիարակչական նախարարութեան կադրերի եւ ծրագրերի պլանաւորման գերատեսչութեան պատասխանատու՝ պրն. Հադդադիի հետ:

Կայացած այս կարեւոր հանդիպմանը մասնակցում էին Թեմական խորհրդի փոխատենապետ՝ պրն. Վարուժ Յովհաննիսեանը, Կրթական խորհրդի ատենապետ տկն. Անետ Բաղդասարեանը, փոխատենապետ՝ պրն. Ալֆրէդ Կարապետեանը, Կրթական խորհրդի անդամ պրն. Լորիս Մինասեանը:

Հանդիպմանը քննարկւեցին յոյժ կարեւոր հարցեր ինչպիսիք են՝

- Կրթադաստիարակչական նախարարութիւնից դպրոցներին տրամադրւող նիւթական օժանդակութիւնների հարցը:

- Մարդուժի معاون آموزشي و اجرايي եւ որակեալ ուսուցիչների տրամադրումը հայկական դպրոցներին:

- Կրօնի դասագրքերի, اديان պարապմունքի, քննութիւնների հարցերը եւ անդրադարձ կրթական ոլորտի այլ խնդիրներին:

Յատկանշական է, որ հանդիպումն անցաւ բարեյաջող եւ դրական մթնոլորտում:

Թ. Հ. Թ. Կրթական խորհուրդ‎