ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Այսու յայտնում ենք մեր թեմի սիրելի ժողովրդի զաւակներին, որ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան, այսօր կիրակի 20 մայիս 2018-ի կէսօրին մեկնեց Հայաստան, յանուն Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան մասնակցելու համար.-

1- Մայր Աթոռ Ս. Էջմիածնի եւ Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարարութեան համատեղ կազմակերպութեամբ տեղի ունենալիք գիտաժողովին նւիրւած Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակին, թեման՝ Հայաստանի Առաջին Հանրապետութիւնը եւ հայ եկեղեցու հոգեւորականութեան դերակատարութիւնը հայոց պետականութեան կայացման գործընթացում (1918-1920)։ Սրբազան հայրը նոյն թեմայով դասախօսելու է։

2- ՀՕՄ-ի կենտրոնական վարչութեան կազմակերպած միօրեայ խորհրդաժողովին Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակի առիթով թեմա ունենալով «Հայ կանանց դերը Զարթօնքին Առաջին Հանրապետութեան» հինգշաբթի 24 մայիս 2018։

3- Հայաստան Համահայկական Հիմնադրամի հոգաբարձուների նիստին ուրբաթ 25 մայիս 2018։

4- Մայիսեան տօնակատարութիւններին Երեւանում եւ Սարդարապատում 27-28 մայիս 2018։

ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ