Սիմոն Այւազեանի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդէսի բացման Հանդիսութիւն «Արտակ Մանուկեան» Թանգարանում

 

Շաբաթ մայիսի 12-ի երեկոյեան, «Արտակ Մանուկեան» թանգարանում դոկտ. Սիմոն Այւազեանի «Յուշեր» անւամբ գեղանկարչական ցուցահանդէսի բացումը կատարւեց։

Հանդիսութեանը ներկայ էին նաև Թանգարանների Միջազգային Կոմիտէի պետ՝ Ֆրանքոյս Մայրէզը, Իրանի Թանգարանների Ազգային Կոմիտէի նախագահ և Հետազօտական Կենտրոնի խորհրդական՝ Մոհիթ Թաբաթաբային, Իրանի Ինքնուս Արւեստագէտների Միութեան հիմնադիր և Իրանի Թանգարանների Ազգային Կոմիտէի պաշտօնական անդամ՝ Ալի Էզաթին, Թ.Մ.Կ.-ից թարգմանիչներ և մեծ թւով հայրենակիցներ:

Ցուցադրութեան են դրւել նրա գործերից 15-ը, որոնց թեման է բնութիւնը և քաղաքային տեսարաններ:

Ցուցահանդէսը շարունակւելու է մինչև մայիսի 17-ը, առաւօտեան 10-ից մինչև 17-ը: