Մամուլի ասուլիս Հայոց Մեծ Եղեռնի 103-րդ տարելիցի առիթով

Օսմանեան կայսրութեան միջոցով հայոց ցեղասպանութեան 103-ամեակի կապակցութեամբ երկուշաբթի ապրիլի 23-ին Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդարանի դահլիճում թեմիս բարեխնման առաջնորդ՝ Գերշ. Տէր Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, Իսլամական խորհրդարանում Թեհրանի և հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանի, Թեհրանի հայոց թեմական խորհրդի ատենապետ՝ Ռոբերտ Բեգլարեանի ն Հայոց Ցեղասպանութեան 103-րդ տարելիցի միջոցառումները կազմակերպող կենտրոնական յանձնախմբի ատենապետ՝ Արամ Շահնազարեանի մասնակցութեամբ կայացաւ մամուլի ասուլիս:

Ասուլիսի ընթացքում Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդը մատնանշելով այն կէտը, որ ցեղասպանութեան հերքումը համազօր է ցեղասպանութեանն, ասաց. «Ցեղասպանութեան աղէտը պատճառ չդարձաւ, որ հայ ժողովուրդը սպառնալիքի ու ճնշման ներքոյ կրօնափոխ լինի»: «Մենք արդարութիւն ենք պահանջում ու մեր իրաւունքների վերականգնումից բացի այլ բան չենք ուզում: Մեր պահանջատէր ժողովրդի պահանջն է հնարաւորութիւն ունենալ վերադառնալու իր պապենական հողերը»:

Ասուլիսի ընթացքում լրագրողների հարցումներին պատասխանեց Իսլամական խորհրդարանում Թեհրանի և հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանը և յանձնախմբի ատենապետ՝ Արամ Շահնազարեանը:

Ասուլիսի աւարտին Թեհրանի հայոց թեմական խորհրդի ատենապետ՝ Ռոբերտ Բեգլարեանը համառոտ կերպով ներկայացրեց Հայոց Մեծ Եղեռնի 103-ամեակի կապակցութեամբ տարբեր եկեղեցիներում ու միութիւններում կազմակերպւելիք միջոցառումները:

Բացատրութիւններ փոխանցւեցին Հայոց Ցեղասպանութեան պատմա-իրաւական եւ քաղաքական կողմերի, Ցեղասպանութիւնը չդատապարտւելու հետեւանքով ներկայումս աշխարհում իրականացած այլ ոճրագործութիւնների շարունակման, Իրանի Իսլ. Հանրապետութեան հայամէտ քաղաքականութեան եւ Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքային ամբողջականութեան դէմ իրականացած ոտնձգութիւնների մասին: