Այցելութիւն Առաջնորդարան

Երկուշաբթի ապրիլի 16-ի կէսօրին, թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, Առաջնորդարանի դահլիճում ընդունեց մի խումբ գերմանացի հոգևորականների, ովքեր գործում են Միջին Արևելքում, Թեհրանի Գերմանական եկեղեցու հոգևոր հովւի համադրութեամբ:

Ընդունելութեան ներկայ էին առաջնորդական փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը և Քրիստոնէական Դաստիարակութեան Բաժանմունքի Գրասենեակի պատասխանատու՝ տկն. Շաքէ Եղեայեանը:

Հիւրերը նախ ներկայացրեցին իրենց և տարբեր հարցումներով դիմեցին Սրբազան հօրը:

Առաջնորդ Սրբազան հայրը նախ ջերմօրէն ողջունեց իր հիւրերին, ապա համբերութեամբ լայն և լուսաբանիչ բացատրութիւններ տւեց ներկաներին հայութեան, թեհրանահայութեան և հայ եկեղեցու ու հայ ժողովրդի իւրայատկութիւնների մասին իբրեւ քրիստոնեայ ազգ Իրանում, վերջում լայնօրէն անդրադարձ եղաւ հայոց ցեղասպանութեան և կայսերական Գերմանիայի ունեցած վատ դերակատարութեան մասին: