Հոգեւորական-աշակերտական Հանդիպում Դպրոցներում

Չորեքշաբթի թւականիս 28 փետրւարի առաւօտեան, Քրիստոնէական Դաստիարակութեան յանձնախմբի հոգեւոր խորհրդատու՝ Արժ. Տ. Գրիգորիս. Քհն. Ներսէսեանը, ընկերակցութեամբ յանձնախմբի ներկայացուցիչի, այցելեց Շանթ դպրոցի տարրական օղակի աշակերտներին։

Հանդիպմանը ներկայ էին դպրոցի փոխտեսչուհի՝ տկն.Սիլւանա Աւասափեանը և կրօնի ուսուցչուհի՝ օր. Շարիս Մելքոմ Աբգարը։

Հանդիպումը մեկնարկւեց «Տէրունական աղօթք»-ով եւ հիմնարկի օրհնութեամբ։

Ա,Բ,Գ դասարանի աշակերտները, ուսուցչուհու ղեկավարութեամբ երգեցին
«Տէրն ստեղծեց» և «Մի տուն ունեմ» հոգևոր երգերը և արտասանեցին «Պահապան հրեշտակ» և «Զ գործս ձեռաց մերոց» մաղթանքը։

Ապա քահանայ հայրը անդրադարձաւ տան մէջ Քրիստոսին հիւրընկալելու միջոցների՝ աղօթքի և Աստւածաշնչի ընթերցման մասին։ Նա նաև անդրադարձ ունեցաւ Քրիստոսի ոտնահետքերը հետևելով, Նրան գտնեն եկեղեցում Իր «Երկնաւոր Հօր» տանը, որը մեր «Երկնային Հայրն» է նաև։

Քահանայ հայրն ապա անդրադարձաւ այն պատճառներին, որոնք խոչնդոտ են հանդիսանում Քրիստոսի հետ սերտ յարաբերութիւններ ստեղծելու համար։

Երկրորդ փուլում, քահանայ հայրը հանդիպեց Դ,Ե,Զ դասարանի աշակերտների հետ։ Այս անգամ քահանայ հայրն ակնարկելով մարդ արարածի աստւածանմանութեան, կենտրոնացաւ մարդասիրութեան եւ եղբայրասիրութեան նիւթին։ Տէր հայրն իր խօսքի երկրորդ բաժնում առակներով անդրադարձաւ ճշմարիտ աղօթքի ազդակների ու պայմանների մասին։

Երրորդ փուլում Սուրբ Պատարագի մասին մուլտֆիլմ ցուցադրելով բացատրութիւններ տւեց Ս. Պատարագի ընթացքին կատարւող խորհուրդների եւ դրա բժշկարար ու կենդանարար զօրութեան մասին։

Վերջում գնահատւեցին չորրորդ դասարանի աշակերտներ՝ Արքայազ Միկոյեանը և Արեգ Հախվերդեանը, շարադրութեան մրցութիւնում շահող հանդիսանալով։

Քրիստոնէական Դաստիարակութեան յանձնախումբ