Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Հոգեւորական-աշակերտական Հանդիպում Դպրոցներում

Հոգեւորական-աշակերտութիւն հանդիպում ծրագրի ծիրում, երկուշաբթի, փետրւար 26-ին, Քրիստոնէական Դաստիարակութեան յանձնախմբի հոգևոր խորհրդատու՝ Արժ. Տ. Գրիգորիս Քհն. Ներսիսեանսը, ընկերակցութեամբ յանձնախմբի ներկայացուցիչի, այցելեց Թունեան դպրոցի տարրական օղակի աշակերտուհիներին։

Ծրագրի ընթացքին ներկայ էին դպրոցի փոխտեսչուհի՝ տկն. Շաքէ Աւետեանը եւ կրօնի ուսուցչուհի՝ երէցկին Գայիանէ Ստեփանեանը, նաեւ ծնողական խորհորդի անդամներն ու ուսուցչական կազմից՝ ներկայացուցիչներ։

Առաջին փուլն սկսւեց աշակերտութեան միջոցով «Տէրունական աղօթքի» երգեցողութեամբ, որին յաջորդեց «Խորհուրդ մեծ եւ սքանչելի» երգն ու Աւետարանի ընթերցմամբ ու աղօթքով տեղի ունեցաւ կրթօջախի օրհնութիւնը, որին յաջորդեց աշակերտութեան միջոցով «Սուրբ Աստւած» հոգեւոր երգը, «Փոքրիկի աղօթքով» ու «Աշխարհի արարչագործութեան» ասմունքները։

Քահանայ հայրն ակնարկելով տօնական տնօրհնեաց արարաղութեան, այն սեպեց
Քրիստոսի այցը հաւատացեալների բնակարան ու այսպիսով Նրան քրիստոնեայի տան գլուխը, նրանց սեղանների անխօս Հիւրն ներկայացրեց։ Քահանայ հայրն թատերական-խօսակցական մեթոդով ու աշակերտների օգնութեամբ ընտանեկան կեանքից օրինակներ մէջբերելով, Աստւածաշնչի ընթերցումն ու աղօթքը Նրան յարգելու ու հիւրասիրելու կարեւոր ազդակներից համարեց։

Նա մեդիա միջոցներից օգտւելով ցուցադրեց Քրիստոսի 12 տարեկան հասակում տաճարում մնալու դրւագը։ Ապա ակնարկելով սուրբ գրային այդ հատւածին կարեւորեց Երկնաւոր Հօր տան մէջ բնակութիւնը՝ «Քանի որ իր Հօր տունը մեր Երկնային Հօր տունն էլ է»։ Այս փուլն աւարտւեց երրորդ դասարանի աշակերտուհի՝ Գրէյսի Վարդանեանի կամաւոր քսաներորդ սաղմոսի կատարմամբ։

Երկրորդ փուլը մեկնարկւեց դարձեալ աշակերտուհիների կողմից «Տէրունական աղօթքի» երգեցողութեամբ ու «Զգործս ձեռաց մերոց» մաղթանքով եւ «Իմաստութիւն Հօր Յիսուս» աղօթքով, որից յետոյ չորրորդ դասարանի աշակերուհիներ՝ Էռլին Մելիքեանի, Նելլի Շահիջանեանի եւ Աթրիս Դերոսիի կատարմամբ հնչեց «Խաչ Քո եղիցի մեզ ապաւէն» աղօթքը։ Ապա աշակերտուհիները միասնաբար երգեցին «Խորհուրդ մեծ եւ սքանչելի» շարականը։

Քահանայ հայրն այս անգամ դարձեալ թատերական-խօսակցական մեթոդներով ու աշակերտների հետ զրուցելով, յիշեցրեց թէ այսօրւայ մեդիացւած աշխարհում հնարաւոր է սեփական տան մէջ կորցնել Քրիստոսին, մոռանալով Նրա մշտնջենական ներկայութիւնը։

Քահանայ հայրը Քրիստոսին գտնելու համար աշակերտուհիներին քաջալերեց յետեւել մանուկ Յիսուսի քայլափոխերին, Նրան գտնել Իր Երկնային Հօր տանը՝ եկեղեցում, ուր Սուրբ Սկիհի մէջ իջմամբ, Հաղորդութեան Հացն ու Գինուն Իր ԱՍՏՒԱԾԱՅԻՆ ԷՈՒԹՒՒՆԸ խառնելով, հաղորդւողին տալիս է յաւիտենական կեանք։ Նաեւ առակներ պատմելով ներկայացրեց եկեղեցի յաճախելու դրդապատճառները։

Վերջում ի պատասխան աշակերտների հարցերին, հակիրճ կերպով լուսաբանական բացատրութիւններ տւեց Աստծու ամենուրեքութեան, Ադամի ու Եւայի արարման, Աստւածային փառքի կրման ու անկման, ապա Աստւածացման, չարի ու բարու գաղափարի ու Սատանայի անկման, Քրիստոսի երկրորդ գալստեան նախանշաններին ու մեռելների յարութեան մասին։

Աշակերտուհիների ու փոխտեսչուհու շնորհակալական խօսքերով եւ քահանայ հօր Պահպանիչ արձակման աղօթքով, աւարտւեց հանդիպումը։

Ծրագրի աւարտին գնահատւեցին նկարչութեան մրցութիւնում շահողներ՝ առաջին դասարանցի Միլենա Սինանի և չորրորդ դասարանցի Էմիլի Շահգեդեանը։

Նշելի է, որ յիշեալ դպրոցը նաեւ պատրաստել էր հոգեւոր նկարչութեան եւ ձեռքի աշխատանքների ցուցահանդէս։ Այստեղ ակնյայտ էր աշխատանքների թեմատիկ բաժանումները։

Քրիստոնէական Դաստիարակութեան յանձնախումբ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ