ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակի Թեհրանի Կենտրոնական Յանձնախումբը աչալրջօրէն իր աշխատանքները շարունակում է։

Երկուշաբթի 5 մարտ 2018-ին Յանձնախումբը ունեցաւ իր հերթական նիստը նախագահութեամբ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի։

Ժողովականները նկատի ունենալով 100-ամեակի խորունկ, իմաստալից եւ բազմանշանակ իրականութիւնն ու մանաւանդ ամեակից ճառագայթող գաղափարներով սերունդները դաստիարակելու անհրաժեշտութիւնն ու այժմէականութիւնը, յետ կարծիքների փոխանակման, ընդհանրութեան մէջ ուսումնասիրեցին պիւտճէն, համաձայն առաջադրւած ծրագրին, որն ընդգրկելու է քարոզչական, ձեռնարկների կազմակերպում, երիտասարդական, աշակերտական եւ հրատարակչական աշխատանքներ, ինչպէս նաեւ ուխտագնացութիւն, ազգային-ազատագրական երգերի համերգ, համագումարներ եւ այլն։
Այս առիթով պատրաստւում է նաեւ յատուկ մի խաչքար նւիրւած հարիւրամեակին եւ որի բացման արարողութեամբ մեկնարկելու են 100-ամեակի ձեռնարկները տարածւած ամբողջ 2018 տարւայ վրայ։

Յառաջիկային յաւելեալ մանրամասնութիւններ կը փոխանցւին մեր ժողովրդի սիրելի զաւակներին։

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com