Հ.Բ.Ը.Մ.-ի Վարչութեան Անդամներն այցելեցին Առաջնորդ Սրբազանին

Երեքշաբթի թւականիս մարտի 6-ին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան Վարչութեան անդամներին:

Միութեան անդամները, եկած էին Սրբազան Հօր օրհնութիւնն առնելու, նաև ուղղութիւններ հայցելու իրենց աշխատանքների համար:

Սրբազան Հայրն օրհնեց նրանց և յայտնեց. «Դժւար պարտականութեան էք լծւած, սակայն համատեղ և հաւաքական աշխատանքով կը կարողանաք ձեր դժւարութիւնները նւազագոյնի իջեցնել»:

Այնուհետ, Սրբազանը հետաքրքրւեց իրենց միութենական աշխատանքներով և յաջողութիւն մաղթեց իրենց: