Նախաձեռնութեամբ՝ Թ. Հ. Թ.Կրթական խորհրդի՝ մեկնարկել է Աշակերտական Մշակութային Փառատօնի Ասմունքի Բաժինը

Թ. Հ. Թ. Կրթական Խորհրդի նախաձեռնութեամբ տարիներ է, որ իրականանում է աշակերտական մշակութային փառատօն, Թեհրանի հայոց թեմում Մշակութային Յանձնախմբի միջոցով, բոլոր օղակների աշակերտ-աշակերտուհիների համար:

Մշակութային փառատօնն առիթ է ընձեռնում մշակութային զանազան բնագաւառներում ի յայտ բերել ունակ պատանի երիտասարդներին:

Ուրբաթ, փետրւարի 23-ին, Հ.Մ.Ա.Կ.-ի կենտրոնատեղիի «Կոմիտաս» սրահում, մեկնարկեց մշակութային փառատօնի ասմունքի բաժինը:

Փառատօնին ներկայ էին՝ Կրթական Խորհրդի ատենապետը եւ անդամները:

Այս տարւայ աշակերտական մշակութային փառատօնին մասնակցել են շուրջ 350 աշակերտ-աշակերտուհիներ, որոնցից 207-ը մրցել են ասմունքի բաժնում: