Երկուշաբթի փետրւարի 19-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց Աւետարանական Եկեղեցու հոգևոր հովիւ՝ վերապատւելի Միշէլ Աղամալեանին:
Վերապատւելին եկած էր Սրբազան Հօրը զեկուցելու Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի «Հայոց Եկեղեցին» գրքի պարսկերէն թարգմանութեան հետ կապւած մինչև օրս իր կատարած աշխատանքների մասին:
Սրբազան Հայրը տարած աշխատանքը գնահատեց և յաջողութիւն մաղթեց Վերապատւելիին:
Վերապատւելին յայտնեց նաև, որ յառաջիկայ 2-3 շաբաթւայ ընթացքին գրքի թարգմանութիւնն իր աւարտին կը հասնի և պատրաստ կը լինի տպագրութեան: