Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Զրոյց՝ երիտասարդ դաշնակահարի հետ

Իրանահայ երիտասարդ արւեստագէտ Արին Աւանէսեանին շատերն են ծանօթ:Երիտասարդ, ով բազմիցս է ելոյթներով հանդէս եկել հայկական եւ իրանական բեմերում իր դաշնամուրային կատարումներով, երբեմն ընկերակցելով երգչախմբերին, երբեմն էլ որպէս մենակատար: Երիտասարդ դաշնակահարին է՛լ աւելի ծանօթացնելու նպատակով հարցազրոյց ենք ունեցել նրա հետ, որը ներկայացնում ենք ստորեւ:

Նա իրեն այսպէս ծանօթացրեց. «Արին Աւանէսեան, ծնւել եմ 1985 թւականին՝ Թեհրանում, տարրական կրթութիւնս ստացել եմ Թեհրանի «Ն.Գիւլբենգեան», իսկ ուղեցոյցը «Գոհար» դպրոցներում, միջնակարգս ոչ-հայկական դպրոցում: Համալսարան մուտք գործելով, աւարտել եմ շինարարական ճարտարագիտութիւն ճիւղը լիսանսի, գերլիսանսը՝ Թաւրիզի համալսարանում կառուցւածքային ճարտարագիտութիւն ճիւղում»:

Անդրադառնալով արւեստի բնագաւառում իր հետաքրքրւածութեանը նա նշեց. «Ես իննը տարեկանից սկսել եմ հետաքրքրւել դաշնամուրով, որի պատճառով սկսեցի յաճախել դաշնամուրի մասնաւոր դասընթացների, հինգ տարի սովորել եմ Մարօ Տէր-Յարութիւնեանի, տասը տարի Հայնուշ Մակարեանի մօտ, իսկ երկու տարի երաժշտութեան տեսական մասնաւոր դասընթացներ եմ անցկացրել Մեհրան Ռոհանիի մօտ»: Խօսելով իր ելոյթների մասին, նա նշեց. «Ընդհանուր առմամբ ես մասնակցում եմ չորս տարբեր ձեւեր ծրագրերի: Որպէս մենակատար դաշնակահար, հայկական մի քանի միութիւնների երգչախմբերի հետ եմ համագործակցել, ինչպէս հինգ տարի Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան «Արարատ» երգչախմբի հետ, որի խմբավարն էր Արաքս Խաչատրեանը, երեք տարի «Մաշտոց» երգչախմբի հետ, որի ղեկավարն է Ռազմիկ Օհանեանը, նաեւ Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Ուրարտու» երգչախմբերի հետ մէկ անգամ եմ ելոյթ ունեցել Թենի Յակոբեանի ղեկավարութեան ժամանակ: Դաշնամուրային կատարում եմ ունեցել ազգային տօնակատարութիւնների կամ յատուկ առիթներով կեանքի կոչւած համատեղ երգչախմբերի հետ, համագործակցել եմ անհատ երգիչ-երգչուհիների հետ եւ նաեւ զանազան երաժշտական գործիքների հետ զուգակցել եմ: Ելոյթներով հանդէս եմ եկել՝ «Արարատ»-ում, Հ. Ուս. «Չհարմահալ», Հայ Բարեգործական ընդհանուր միութեան, Հայ Հասարակական միութեան «Հայ ակումբ»-ի սրահում, Հ. Մ. «Սիփան» միութեան, Հայ համալսարանականների ընդհ. միութեան յարկերի տակ զանազան առիթներով կազմակերպւած միջոցառումներին: Նշեմ, որ մէկուկէս տարի է ինչ համագործակցում եմ Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցու երգչախմբին, որպէս երգեհոնահար: Իրանական շրջանակներում տարիներ առաջ որպէս մենակատար ելոյթ եմ ունեցել «Մուսիղիէ նասլէ նօ» փառատօնում, կատարումներ եմ ունեցել «Նիաւարան» համալիրում, «Վահդաթ» համալիրի «Ռուդաքի» դահլիճում, նաեւ Թեհրանի Պետական համալսարանի գեղարւեստի «Փարդիս»-ում: Հայկական միութիւններից ու պետական շրջանակներից բացի ելոյթներով հանդէս եմ եկել նաեւ Իրանում մի քանի դեսպանատների նախաձեռնած միջոցառումներում, ինչպէս՝ Իտալիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնութեան, նաեւ OKF-ում: Մասնակցել եմ «Ֆաջր»-ի փառատօնին եւ Հայաստանում անցկացւած փառատօնին: Նշեմ նաեւ, որ դասաւանդում եմ երաժշտական ուսումնարաններում»:

Նա որպէս երիտասարդ արւեստագէտ, ում համալսարանական մասնագիտական կրթութիւնը այլ բան է, իսկ իր զբաղւածութիւնը եւ ընտրած արւեստի բնագաւառը դաշնամուր, այսպէս յորդորեց իր համատարիք երիտասարդներին. «Նշեմ, որ համայնքում խիստ կարիք է զգացւում մասնագէտ երաժիշտ–երաժշտուհիների: Անհրաժեշտ է, որ երիտասարդները իրենց մասնագիտական կրթութեանը զուգահեռ զբաղւեն որեւէ արւեստով, եւ կարողանան օգտակար հանդիսանալ համայնքին, միութիւններին, եւ յատկապէս մեր եկեղեցիների երգչախմբերին, քանի որ մեր եկեղեցիների երգչախմբերը կարիք ունեն երգիչ-երգչուհիների, ղեկավարների եւ դաշնակահարների, իհարկէ դաշնակահար ասելիս միտքս սոլիստ չէ, այլեւ նւագակցող՝ ակոմպանիստ: Միութիւնները եւ եկեղեցիները կարիք ունեն նւագակցողի: Իմ համոզմամբ, այն դաշնակահարները, ովքեր մեծամասնաբար, որպէս սոլիստ են աշխատում, եթէ նաեւ որպէս ակոմպանիստ աշխատեն, շատ լաւ կը լինի: Ինձ շատ է հետաքրքրում մեր եկեղեցական հոգեւոր հարուստ երգերը եւ յուսամ, որ մեր երիտասարդները եւս զբաղւեն այս ոլորտով»:

Լուրը քաղւած է «Ալիք» օրաթերթից

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ