Տեղի ունեցաւ Ա. Աւետիսեան Բուժարանի հերթական արեան նմուշահաւաքը

Երկուշաբթի, փետրւարի 5-ին, Հ. Մ. «Սիփան» միութեան կենտրոնատեղիում հաստատւած «Ա. Աւետիսեան» բուժարանի արեան նմուշահաւաքի անձնակազմը արձանագրելով դոնոր դիմորդներին, իրականացրեց հերթական նմուշահաւաքը:

Բուժարանի տնօրէն՝ Մարիէտ Թումեանցը փոխանցեց, որ աւանդոյթ դարձած այս նմուշահաւաքը սովորաբար տեղի է ունենում երկու տարին մէկ՝ Համահայկական խաղերի ընթացքում:

Բուժարանի պատասխանատուն յաւելեց նաեւ, որ իրականացւող այս նմուշահաւաքը իրականացւում է Գլենդէլի հետ համակարգւած, որով փորձ է արւում գտնել անհրաժեշտ համընկնող արիւն, ԱՄՆ-ում հաստատւած մի հայ երիտասարդի կեանք փրկելու յոյսով:

Նախագիծն իրականացնող անձնակազմը գոհունակութիւն յայտնելով նմուշահաւաքին մասնակցող հայրենակիցների ակտիւ մասնակցութեան համար, նշեցին, որ առաջին երեք ժամերի ընթացքում, արդէն իսկ, արեան նմուշ է յանձնել շուրջ երեսուն քաղաքացի:

Նախորդ տարիներին իրականացւած նմուշահաւաքների արդիւնքում աւելի քան 500 թեհրանահայ դոնոր է գրանցւել համապատասխան ցուցակում, ովքեր ընդառաջելով «Նւիրիր ընդամենը 5cc արիւն եւ մի կեանք փրկիր» նախագծին, պատրաստակամութիւն են յայտնել միանալու նախաձեռնողների բարի կամքին:

Լուրը քաղւած է «Ալիք«-ից