Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՂԵՒՈՆԴԵԱՆՑ ՔԱՀԱՆԱՅԻՑ ՏՕՆԸ ՅԱՏՈՒԿ ԿԵՐՊՈՎ ՏՕՆՒԵՑ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄՈՒՄ

Երկուշաբթի 6 փետրւար 2018-ին Թեհրանի հայոց թեմը ոգեկոչեց յիշատակը Վարդանանց հաւատամարտի ոգի հանդիսացող Ղեւոնդեանց քահանայից տօնը, մատուցւած Ս. եւ անմահ պատարագով։ Այս տարւայ տօնակատարութիւնը յատուկ իմաստ ունեցաւ, որովհետեւ այս տարի թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի քահանայական ձեռնադրութեան յիսնամեակն է։ Այս առիթով Սրբազան հայրը ինքը պատարագեց քահանայական զգեստով Ս. Աստւածածին եկեղեցում։

Ս. պատարագին ներկայ էին թեմիս ողջ քահանայից դասն ու հիւրաբար թեմս այցելող Գերշ. Տ. Վաղինակ Ծ. Վրդ. Մելոյեանը։ Խորանի վրայ Սրբազան հօր սպասարկում էին Անի Քրիստի Սարկաւագուհի Մանւէլեանն ու Մայիս Սրկ. Մատթէոսեանը։

Յընթացս Ս. պատարագի առաջնորդ Սրբազան հայրը նախ ողջունեց իր քահանայից դասն եւ ողջ ժողովրդին եւ Ս. Աստւածածին եկեղեցու եկեղեցական խորհուրդն ու ողջ ընտանիքը եւ ապա մեկնելով Պօղոս Առաքեալի եբրայեցիներին գրած նամակի «Ի՞նչ է հաւատը» բաժինը։ Սրբազան հայրը ասաց «Ճշմարիտ հաւատը մեզ կապում է մեր կոչումին ու առաքելութեան եւ միւս կողմից էլ ամրապնդում է մեր կապը մեր Երկնաւոր Հօր հետ։ Սրբազան հայրը իր քարոզի մի այլ բաժնում բացատրեց, որ հաւատքի թուլացումն ու տկարութիւնը մեզ նետում է այս օրերի կռապաշտութեան, եսակենտրոնութեան եւ անտարբերութեան։ «Կռապաշտութիւն է դրամասիրութիւնը, մեծամտութեամբ բարձր դիրքերի ձգտում եսապաշտութիւնն ու անձնասիրութիւնը եւ այս բոլորը մեզ կ՛առաջնորդեն անտարբերութեան։ Ղեւոնդ Երէցն ու իր նահատակակիցները մերժեցին հարստութիւն, դիրք ու պաշտօն ուրացան իրենց անձը եւ պատասխանատւութեան բարձրագոյն գիտակցութեամբ պահեցին իրենց հաւատը եւ իրենց կեանքի գնով վկայեցին այդ բոլորին եւ արժանացան նահատակութեան որով եւ փառաց պասկին»։

Ղեւոնդեանց քահանայից տօնը մեր եկեղեցում ընդհանրապէս եւ մեր թեմում գլխաւորաբար նկատւած է, որպէս քահանայութեան տօն, արդարեւ քարոզիչ Սրբազան հայրը խօսքը ուղղելով եկեղեցականաց դասին ասաց.«Մենք բոլորս կոչւած ենք հետեւելու Ղեւոնդ Երէցի եւ իր նահատակ ընկերների կեանքի օրինակին։ Այսօր եկեղեցին, որեւէ մէկ ժամանակից աւելի կարիքը ունի Ղեւոնդ Երէցի նման քահանաների։ Այսօր եկեղեցին որեւէ մի ժամանակից աւելի կարիքը ունի Ղեւոնդ Երէցի նման քահանաների, որպէսզի կարողանայ իրական հովւութեամբ իր խնամքին յանձնւած հաւատացեալ ժողովրդին առաջնորդի դէպի Աստւած»։

Ս. Պատարագից յետոյ Ս. Աստւածածին եկեղեցու խորհուրդը կազմակերպել էր յատուկ սիրոյ սեղան ի պատիւ թեմիս քահանաներին։

Ճաշի սկիզբը խորհրդի Ատենադպրուհի տիկին Ժաքլին Չհարմահալին բարի գալուստ մաղթեց բոլորին, շնորհաւորեց քահանայ հայրերին եւ բոլորին յաջողութիւն մաղթեց, այնուհետ սեղանը վարեց Եկեղեցական Խորհրդի ատենապետը, որ պատշաճ ձեւով վարեց սեղանը, որի աւարտին յանուն Թեհրանի եկեղեցիների եկեղեցական խորհուրդների եւ ժողովրդի իւրաքանչիւրի մէկական նւէր բաժնեցին մեր քահանայ հայրերը։

Վերջում մի անգամ եւս արտայայտւեց առաջնորդ Սրբազան հայրը, որ իր գոհունակութիւնը յայտնեց տօնի կապակցութեամբ եւ բոլորին յաջողութիւն մաղթեց։

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ