Հանդիպում Թեհրանի Քաղաքապետի հետ

Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով Թեհրանի քաղաքապետ՝ դոկտ. Մոհամմադ Ալի Նաջաֆին հանդիպում-ընթրիք երեկոյ էր նախաձեռնել ի պատիւ Իրանում քրիստոնեայ համայնքների:

Միջոցառումը յագեցած էր ելոյթներով եւ գեղարւեստական կատարումներով նաեւ հայ եւ ասորի նահատակների ընտանիքների եւ մարզիկների ու արւեստագէտների մեծարումով:

Սրբազան Հայրն իր ելոյթում շեշտեց՝ «Այսօր Իրանի Իսլ. Հանրապետութիւնում տարբեր կրօնների եւ յատկապէս միաստւածեան կրօնների հետեւորդները վայելում են իսլամական սահմանադրութեամբ իրենց տրւած ազատութիւնը իրենց անձնական իրաւունքների գործադրութեամբ: Իրանը եղել է եւ է տարբեր կրօնների հետեւորդների հայրենիքն ու երկխօսութեան եւ գոյակցութեան երկիրը: Դժբախտաբար դրսի աշխարհը անգիտանում է այս իրողութիւնը»:

Միջոցառմանը արտայայտւեց նաեւ ասորիների հոգեւոր առաջնորդը, իսկ վերջում քաղաքապետ՝ դոկտ. Նաջաֆին, ով կարեւորութեամբ անդրադարձաւ Իրանում կրօնական փոքրամասնութիւնների դերին երկրի հողային ամբողջականութիւնը պահպանելու եւ շինարարական ասպարէզում ու ընդգծեց, որ Իրանը բոլոր իրանցիներինն է:

Ընթացքում դաշնամուրի կատարմամբ ելոյթ ունեցաւ Արին Աւանէսեանը:

Վերջում կրօնական փոքրամասնութիւնների գծով հանր. Նախագահի օգնական հոջ. Ալի Իւնեսիի, քաղաքապետի, Սրբազան Հօր եւ ասորի համայնքի հոգեւոր առաջնորդի ու Իսլ. խորհրդարանում պատգամաւորի ձեռամբ գնահատագրեր յանձնւեցին հայ եւ ասորի նահատակների ընտանիքներին եւ մարզական, արւեստի ու արհեստի բնագաւառում առաջատարներին: 

Իրանահայ համայնքից գնահատւեցին՝ մայեստրօ Ռազմիկ Օհանեանը, վետերան մարզիկներ՝ Մասիս Յակոբեան և Ռոբերտ Մարկոսեանե, արհեստաւոր՝ Մուշեղ Զարգարեանը նաև Իրան-Իրաք Պարտադրեալ պատերազմի նահատակներ՝ Էդմոնդ և Հայկակ Մովսիսեանի ընտանիքը, վիրաւոր՝ Վարուժ Թահմազեանը եւ գերի Ալեքս Տէր-Յարութիւնեանը:

Լուրը քաղւած է «Ալիք»-ից